«Հիմա իմ անունն ինձ համար պարզապես անուն չէ». Արաքսյա Խաչատրյանը հայտնել է տատիկի մաhվան մասին

Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը իր ինստագրամյան էջում հայտնել է իր ընտանիքում տեղի ունեցած կորստի մասին.
«Կյանքից հեռացավ Արաքս տատս..
Հիմա իմ անունն ինձ համար պարզապես անուն չէ։
Այն մի կնոջ պատմություն է, ով շատ բան կորցրեց, բայց չդադարեց սիրել…
Մի կնոջ պատմություն,ով կարող էր կոշտանալ ցավից, բայց ամուր մնաց,բարի…
Մի կնոջ պատմություն է, ում կյանքում շատ վիշտ կար, բայց իր երեխաների ու թոռների համար միշտ տեղ կար հոգատարության…
Կային ցավեր, որոնց մասին նա չէր խոսում։ Կորուստներ, որոնք իր հետ լուռ տանում էր…
Տատիկս կորցրել է իր ամուսնուն, ապրել իր 4 տղաների կորուստը…
Բայց նա լուռ էր։
Խոհեմ էր։
Չէր բողոքում։
Իր ցավը չէր դարձնում ուրիշների ցավը։
Տատ դու քո մեջ հայ կնոջ հավաքական կերպարն էիր պահում, ու ես միշտ կպատմեմ քո մասին։
Կպատմեմ Արևին քո մասին, բոլորին…
Դու արդեն քո որդիների մոտ ես..երևի խաղաղ ու կարոտած ժպիտով…
Մենք երբեք չգիտենք, թե որ պահն է վերջինը,
բայց քանի դեռ մենք քեզ հիշում ենք,
քանի դեռ քո անունը հնչում է,
քանի դեռ քո մասին պատմություններ կան՝
դու դեռ այստեղ ես։
Հանգչիր խաղաղությամբ, տատիկս..»։

















