Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր ընտանեկան ֆոտոշարքը. (Լուսանկարներ)

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը հայկական շոուբիզնեսի ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկն են։ Նրանց մասնակցությամբ ցանկացած նոր հեռուստանախագիծ մեծ հաջողություն է գրանցում և դառնում է սիրված։

Տարիներ շարունակ զույգն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ կիսվում է աշխատանքային նորություններով և ներկայացնում կադրեր կյանքի տարբեր իրավիճակներից։

Երեկ աստղային ընտանիքը նոր ֆոտոշարքով է ներկայացել՝ ջերմ ու ընտանեկան լուսանկարները բազմաթիվ հավանությունների և դրական մեկնաբանությունների են արժանացել։