«Կարծում եմ իրոք չստացված էին կատակներս լրագրողի հետ, ու լրիվ տեղ ուներ նեղվելու, ինչի համար անձամբ իրենից ներեղություն եմ խնդրել». Արուս Տիգրանյանը՝ Կամո Թովմասյանի հետ ունեցած սկանդալի մասին

Նոր սկանդալ հայկական շոուբիզնեսում՝ Կամո Թովմասյանի և լրագրող Արուս Տիգրանյանի միջև։
Արուս Տիգրանյանը Ռեպորտաժ պատրաստելու ընթացքբւմ միջամտեց Կամո Թովմասյանի հետ աշխատող հաղորդավարուհու հարցին, ինչին ի պատասխան Կամո Թովմասյանը կոշտ արձագանք տվեց՝ սոցիալական էջերում գրելով.՝
«Արուս Տիգրանյան, երբ ես դու շնորհք սովորելու, նաև հարգանք կոլեգայի հանդեպ ու քո անմակարդակ, լկտի պահվածքով չես խանգարելու շատերին, այս դեպքում կոնկրետ իմ թիմին աշխատել։ Լավ, դու ինքանասիրություն չունես, աղջիկ ջան, էսքան ապո՞ւշ»

Լրագրողը ավելի ուշ ևս գրառում արեց.
«Ասեմ, կարծում եմ իրոք չստացված էին կատակներս լրագրողի հետ, ու լրիվ տեղ ուներ նեղվելու, ինչի համար անձամբ իրենից ներեղություն եմ խնդրել։ Բայց էդ բառապաշարը, լեքսիկոնը, հանրային էդ պահվածքը… Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ ուզում էդ դաշտ մտնել։ Ես շատերի հետ եմ իմ ֆորմատի հարցազրույցներ անում ու կարծում եմ իմ լսարանն ու կոլեգաները գիտեն, որ ոչ մի չարություն չկա դրա մեջ։ Բարի եղեք, բարի գիշեր»։


















