Ահա՝ որոնք են մարդկանց ամենատարածված էրոտիկ ֆանտազիաները

  • Jun 14, 2019

Բջջային Doppler հավելվածի միջոցով սոցիալական հարցման արդյունքները պարզել են, որ մարդկանց ամենատարածված էրոտիկ ֆանտազիան մի քանի մարդկանց կամ հայտնի մարդու հետ սեռական հարաբերությունն է, հայտնում է Lenta.ru-ն:

Հարցմանը մասնակցել է 241 կին և 159 տղամարդ: Հարցվածները պատասխանել են իրենց ամենահաճախ սեռական ֆանտազիաների մասին: Պարզվել է, որ այդ ֆանտազիաները տարբեր են տարբեր սեռերի համար:

Հարցման արդյունքներով, հարցվածների 17.6 տոկոսը հայտնել են, որ երևակայել են խմբակային սեռական հարաբերության մասին, իսկ 16.5 տոկոսը՝ հայտնի մարդու հետ սեքսի մասին: 

Տղամարդկանց մոտ 38 տոկոսն է երևակայել միանգամից մի քանի մարդու հետ սեռական հարաբերությունը, իսկ կանանցից՝ միայն 8 տոկոսը: Հայտնի մարդու հետ սեքսի մասին երևակայել են տղամարդկանց 12, կանանց՝ 14 տոկոսը:

Հարցվածներից 14 տոկոսը նշել է դերային խաղերի մասին, 7.7 տոկոսը՝ սադոմազոխիզմի, 3 տոկոսը՝ հանրային վայրում սեքսի մասին:

 

Մեկնաբանություն

Որոնում