Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի (լուսանկարներ)

  • Dec 05, 2019

 

Նորաձևության համաշխարհային տներն առաջարկում են Առնետի տարին դիմավորել սառը երանգներով։ Դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանը ևս խորհուրդ է տալիս Ամանորի look-ի համար ընտրել սառը մոխրագույն, կաթնագույն, սև կամ սպիտակ երանգները։ Գունային այս համատեքստում արված համադրությունը, ըստ Ֆաինայի, կարելի է լրացնել մետալիկ երանգներով կամ մարգարտե աքսեսուարներով։

Tert.am Life-ի հետ զրույցում դիզայներն առանձնացրել է տոնական երեք կերպար՝ ըստ այն վայրի, որտեղ նշելու եք Ամանորը։  

«Նախ պետք է  հասկանանք, թե որտեղ, ում հետ և ինչ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Օրինակ, եթե տանն ենք լինելու, հարմարավետությունն է կարևոր․ նշված երանգների մեջ ընտրեք տաքուկ բլուզ և համադրեք ջինսի հետ։ Տոնական տեսքի համար կարող եք ինչ-որ հետաքրքիր շեշտադրում անել։ Եթե ակումբային երեկույթի եք գնալու կամ փաբում եք լինելու, ընտրեք հարմարավետ, սեքսուալ, կարճ զգեստ, որը կլինի փայլերով։  Եթե երեկոն ռեստորանային է լինելու, էլեգանտությունն է կարևոր, խորհուրդ կտամ երկար զգեստ կրել,-ասաց Ֆաինան ու հավելեց,- Այս տարի ոսկեգույն փայլին պետք է փոխարինեն արծաթագույնը, մետալիկ երանգները։ Իմ նոր հավաքածուում ես էլ եմ այդպես արել։  Սևի, արծաթագույնի համադրությունը, մարգարիտները, փայլը ևս նորաոճ տեսք կհաղորդեն կերպարին»։

։

 

Շարւնակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություն

Որոնում