Ամառային 3 մթերք, որոնք կօգնեն ունենալ հարթ որովայն

  • Jun 14, 2019

Փքվածությունը շատ տարածված խնդիր է, որը կապված չէ հանգամանքի հետ, թե որքան առողջ ապրելակերպ ենք մենք վարում։  Կարող է անհավանական թվալ, սակայն մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղենի օգտագործելը կարող է լինել այս խնդրի լուծումը։

 

Ներկայացնում ենք ամառային 3 մթերքներ, որոնք նվազեցնում են փքվածությունն ու անգամ օգնում նիհարել։

Վարունգ

Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ ջուր ու կվերցետին, որն հակաօքսիդանտ է ու օգնում է բուժել որովայնի փքվածությունը։ Այս առողջարար բանջարեղենը պարունակում է վիտամին C ու նատրիում, որը կանխում է օրգանիզմում ջրի կուտակումն ու փքվածության առաջացումը։Բացի այդ, Վարունգի կեղևը պարունակում է կոֆեինաթթու, որը նվազեցնում է բորբոքային պրոցեսները։

Լոլիկ

Լոլիկը հայտնի է կալիումի, հանքանյութերի մեծ քանակությամբ, որոնք կարող են կանխել փքվածության առաջացումն ու նվազեցնել նատրիումի քանակությունն օրգանիզմում։ Լոլիկը բաղկացած է 95 տոկոս ջրից։ Բացի այդ լոլիկը հանդիսանում է հակաօքսիդանտների ու վիտամին C-ի մեծ աղբյուր։

Ձմերուկ

Ամռանը ձմերուկը զովացման ու թարմացման լավագույն միջոցներից է։ Այն պարունակում է 90 տոկոս ջուր ու շատ սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են մարսողության համար։ 

Մեծ քանակությամբ ջուր պարունակող մթերքների օգտագործումը լավագույն միջոցն է նիհարելու ու փքվածությունից ազատվելու համար։

 

Մեկնաբանություն

Որոնում