Անդրեի՝ Վարդուհի Վարդանյանի մասին հուզիչ գրառումը ստիպել է հուզվել բոլոր ընկերներին

  • Jun 27, 2019

Այսօր տարիներ առաջ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է։  Երգիչ Անդրեն կադրեր է հրապարակել նրա հետ տարիներ առաջ ունեցած համերգներից։  [arajin]

«Իմ լավագույն ընկերս բնակվում է երկնքում… Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։ 

Քո տեղն այնքան շատ է երեւում ու դատարկ է մնացել… Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է… Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ։  [media]

Շնորհավոր Ծնունդդ, իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»,- մեկնաբանություններում գրել է Անդրեն։

Մեկնաբանություն

Որոնում