Անի Երանյանն ուշքի եկավ ու «գլխին տալով» վերադարձավ Հայաստան (լուսանկարներ)

  • Dec 02, 2019

Դերասանուհի Անի Երանյանի՝ Հայաստանը լքելու, եկամտաբեր ու իրեն հայտնիություն բերած աշխատանքը թողնելու ու Մոսկվա բնակվելու մեկնելու որոշումը ոչ միանշանակ ընդունվեց նրան հետևողների ու երկրպագուների կողմից։
​​​​​​Անին արդեն մոտ երկու ամիս է, ինչ վերադարձել է Հայաստան ։ Նա հանդես է եկել տոնական ֆոտոշարքով։ 

[arajin]

Դերասանուհին հարցազրույց է ունեցել Bravo.am-ի հետ ու անկեղծ խոսել որոշ բաների մասին; 
Խոսելով կարիերայի մասին՝ դերասանուհին ասում է՝ «Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է: Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան:»

Կյանքի այլոլորտների մասին դերասանուհին պատմել է՝

Վաղը

Մարդը պետք է կարողանա միայնակ լինել երջանիկ: Երբեք պետք չէ ուրիշ մեկին դարձնել իմաստ, երջանկություն կամ լիարժեքություն, որովհետեւ եթե դու քեզ հետ երջանիկ ու լիարժեք չլինես, կողակցիդ չես կարողանա տալ լիարժեքություն, այլ միայն կիսատություն կտաս: Երբ հանդիպում ես այն մեկին, ում կողքին երջանիկ ես, պատրաստ ես քո օդից, ազատությունից տալ նաեւ նրան, ապա կարող ես համարել, որ գտել ես քո նոր՝ ուրիշ լիարժեքությունը: Այդ ժամանակ արդեն կտեսնես քո կամ արդեն ձեր վաղը:

 

Այսօրվա տղամարդիկ

Իրականությունն ու մեր պատկերացումները շատ են փոխվել: Այսօր արական սեռի ներկայացուցիչները կանանցից կամակոր են եւ պահանջկոտ, ձեռնարկող չեն եւ նեղացկոտ են: Չեմ հասկանում՝ աշխարհը խառնվել է իրար, ճիշտն ու սխալը վերացել են: Կնամեծար տղամարդկանց բարդույթավորում են «պոդկաբլուչնիկ» պիտակով, կնոջն անհարգալից վերաբերվողներին համարում են տղամարդ: Ի վերջո, մենք շատ ծանր բեռ ենք վերցրել մեր ուսերին եւ քարշ ենք տալիս, բայց այլ տարբերակ չկա՝ կա՛մ նա կլինի մի քիչ իմ պատկերացումների նան, կա՛մ ավելի լավ է՝ չլինի:

Նեղացած չի

Ես սիրում եմ իմ քաղաքը: Սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, երկրպագուներիս եւ այն, ինչով զբաղվում եմ արդեն 10 տարուց ավելի, բայց, ցավոք, ժողովուրդս չարացած է: Ծերերը երիտասարդներին հայհոյում են եւ անիծում, երիտասարդները մեծերի հանդեպ հարգանքը կորցրել են: Ինձ հանգիստ էր պետք, ու դեռ պետք է: Տաքն ու սառը տարբերակելու ճիշտ ժամանակն էր: Իմ Հայաստանն այսքան բեռ է քարշ տալիս, ես ո՞նց կարող եմ իրենից նեղանալ:

Հարցազրույցից անհայտ երևում է, որ այն նպատակը, ինչ դերասանուհին հետապնդում էր Մոսկվա մեկնելիս, չի հաջողվել, սակայն նա չի հուսալքվել և վերադարձել է իր անդավաճանի մոտ։ 

Հարցազրույցը մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ Bravo.am 

Մեկնաբանություն

Որոնում