Անի Երանյանը խոսել է ԼԳԲՏ թեմայի մասին. նրանից նման պատասխան չէիք սպասում (տեսանյութ)

  • Jun 17, 2021

 

Դերասանուհի Անի Երանյանի ոճային կտրուկ փոփոխությունը շատերի մոտ հարց առաջացրեց ̀ արդյո՞ ք դերասանուհու մոտ հոգեբանական ծանր շրջան է:

Այս մասին Անին հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է` նշելով, որ եղել է մի շրջան, երբ անգամ հոգեբանի մոտ է այցելել: Ինչևէ, նախկին Անի Երանյանից այլևս ոչինչ չի մնացել. նոր արտաքին, բազում դաջվածքներ, տղայական ոճ և զրո կանացիություն:

Սա այն է, ինչ տեսնում են դերասանուհու երկրպագուները նրա ինստագրամյան էջում: Դերասանուհին հիմա ԱՄՆ-ում է ապրում, չի նկարահանվում և ոչ մի նախագծում: Իսկ երկրպագուների հետ կապը պահում է ինստագրամյան հարց ու պատասխանի միջոցով, որոնք երբեմն բավականին սկանդալային և սուր են լինում:

Օգտատերերից մեկը հարցրել է ̀ ինչպես է վերաբերում Անին ԼԳԲՏ մարդկանց, դերասանուհին էլ պատասխանել է ̀ դրական: Իսկ թե ինչու, հետևություններ չենք ցանկանում անել:


 

Մեկնաբանություն

Որոնում