«Առաջին անգամ, որ քեզ զգեստը չէր սազում»․ հանդիսատեսին դուր չի եկել Արփի Գաբրեիլյանի հագած «վարագույրը»

  • Jun 07, 2019

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն հաճախ են քննադատում բեմական տգեղ ու անտեղի ճոխ կերպարների ընտրության համար։ Սակայն ոչ մի քննադատություն նրան երբևէ հետ չի պահել իր որոշումներից ու ցանկություններից։ Դերասանուհու կերպարները գնալով ավելի համարձակ են դառնում,  ոչ թե բաց կամ կարճ հագուստ հագնելու, այլ տարբերվող ու աչքի ընկնող հագուստ կրելու առումով։ 
Արփին I like it հաղորդման հաղորդավարուհին էր ու հենց այդ հաղորդման եզրափակչի օրը հանդես եկավ շատ չճացող կերպարով։ Բազմաթից գովասանքի խոսքերից բացի,  քիչ չէին նաև քննադատությունները նրա կերպարի ու հագուստի վերաբերյալ։ 
Հետևորդները բարձրաձայնեցին, որ նման հագուստ նրան չի սազում։ 

Եվ եթե անկեղծ, ապա նրանք իրավացի են։ Կարծում եմ ոչ միայն Արփիին, այլև ցանկացած այլ աղջկա նման «վարագույրը» չի սազի, առավել ևս սեքսուալ ու գրավիչ տեսք չի հաղորդի։ 
Արփին կարող էր լավագույն դեպքում սա կրել զուտ լուսանկարվելու համար, սակայն ոչ ոչպես բեմական հագուստ։ 

 

Մեկնաբանություն

Որոնում