Արդեն զզվելի է դառնում. Աննա Դովլաթյանը շուտով զուգարանի թղթեր է գովազդելու

  • Mar 26, 2021

 

Նայելով Աննա Դովլաթյանի Ինստագրամի փոսթերին՝ անդադար մի հարց է տանջում, կա՞ ինչ-որ բան, որ նրա մոտ գովազդ չի, հետո էլ նեղանում են, երբ ասում ենք թե բարտերով են ապրում: Ամեն երկրորդ փոսթն ինչ-որ ապրանիքանիշի մասին է . գովազդով հանգստանում են, գովազդով հագնվում, ապրում, ուտում:

Եթե սենց շարունակվի, ապա Աննան հանգիստ կարող է գովազդային գործակալություն բացել, անունն էլ, օրինակ՝ Աննայի մոտ: Հասկանում եմ, ընդունված պրակտիկա է հայտնի մարդկանց մոտ գովազդ պատվիրելը, բայց այդ ինչքա՞ն նեղն եք, որ ինչ ասես գովազդում եք, կարո՞ղ է Դավիթի հետ էլ բարտերով ես ամուսնացել, չնայած ինչ եմ ասում, հիշո՞ւմ եք զույգի հարսանիքը, մի բան չկար, որ փող տված լինեին:

Ո՞վ է տեսել տենց բան, ոնց որ Դավիթն ու Աննան բիզնես նախագիծ լինեն, ու ամուսնացել են մենակ փող աշխատելու համար: Բայց հլը սպասեք դեռ երեխու ատամհատիկը կա, մեկ տարեկանը, դպրոց գնալը, հետո դե ամուսնանալը, պատկերացնո՞ւմ եք այդ ժամանակ ոնց են զզվացնելու մեզ իրանց գովազդներով: Ու շատ վատ է, որ Աննան նաև իր փոքրիկին է օգտագործում գումար աշխատելու համար, հա բայց տեսնե՞ս գոնե տոկոսները տալիս է երեխուն:

Ինձ թվում է՝ այս տեմպերով, որ գնաց Աննան շուտով զուգարանի թղթեր է գովազդելու:

 

Մեկնաբանություն

Որոնում