Արենան գնացել էր գործընկերների հետ խմելու, իսկ Լուիզային 60-ամյա կին էին դարձրել․ Ի՞նչ է տեղի ունեցել հայ շոուբիզնեսում նախորդ շաբաթ

  • Jun 29, 2019

Նախորդ շաբաթը լի էր աստղային իրադարձություններով, որոնց ուշադիր հետևել է Starnews.am-ը՝ իր ընթերցողին իրադարձություններին լավատեղյակ պահելու համար։

Դե իհարկե ինչ շաբաթ առանց զվարճալի Womans club-ի։ Նախագծի նոր աստղը՝ Արենա Զեյնալյանը այնքան է մերվել իր գործընկերների հետ, որ նրանց հետ գնացել է լավ երեկո անց կացնելու։  

 [media]

 [arajin]

Իսկ հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն  մի քանի ամիս է՝ ազգությամբ հնդիկ ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, կիսվել է նոր լուսանկարով։    
Դերասանուհին փորձում է ցույց տալ, որ ինքն էլ է հետևում նորաձևությանը։ Սակայն նրա կրած հագուստն ավելի շատ 90-ականների նորաձևություն է, իսկ անճաշակ կոշիկների հետ համադրումն առավել ևս կերպարին տհաճ ու տգեղ տեսք է հաղորդել։

Երգչուհի  Հռիփսիմե Հակոբյանն՝ իր ու ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի վերջին տեսահոլովակի նկարահանումների ընթացքից տեսանյութ էր հրապարակել։   

Զվարճալի է, որ տեսանյութի ընթացքում երգչուհին արդելում է ամուսնում ինչ որ տեղ հրապարակել այն, սակայն հենց ինքն է հրապարակել։   

Դերասանուհի, հանդիսավար Էլլեն Ասատրյանը հանգստանում էր Կարմիր ծովում։ Դերասանուհին ամեն օր գեղեցիկ ու արևոտ լուսանկարներ էր հրապարակում՝ ցուցադրելով իր նախանձելի հանգիստը։ 

Էլլենը նաև գիշերային փարթիից կրքոտ տեսանյութ է հրապարակել, սակայն վստահ էր, որ ոչ ոք այն չի նայելու մինչև վերջ։ 

Թեև դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ընդամենը 42 տարեկան է, ու Womans club-ի աղջիկներից ոմանցից կարող է մի քանի տարի է մեծ, բայց նրա տարիքը հաճախ է շահարկվում ու զվարճացնում հեռուստադիտողին։   

Իրականացնելով Women’s Club-ի աղջիկների «երազանքը»՝ Լուիզա Ներսիսյանին նոր կերպարով են ներկայացրել, որում ինքն իսկապես 60-ամյա կնոջ է նման։ 

Հայ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն արդեն ունի ինստագրամյան 6մլն հետևորդ։ Նա հաճախ է իր հետևորդներին ցույց տալիս իր ընտանիքի անդամներին։ Իսկ ավելի հաճախ էլ հետևորդները լսում են նրա գռեհիկ ծիծաղը, որի համար երբեմն ներողություն է խնդրում։ 

Այս անգամ վիզաժիստի մայրն այնպիսի կատակ արեց նրա հետ, որ նա անգամ ներողություն խնդրելուց հետո շատ բարձր ձայնով շարունակեց իր գռեհիկ ծիծաղը։ 

Դերասանուհի Տաթևիկ Ադումնյանն իր Ինստագրամի էջում նոր տեսանյութ է հրապարակել։  

Տեսանյութը դերասանուհին մակագրել է՝ #mood։ Իսկ այդ #mood-ը անպատասխան սիրահարված դեռահասի տրամադրություն է հիշեցնում, միայն աշունն է պակասում

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հայտնի է իր շատ օրիգինալ հագուստներով։ 
Երգչուհին կրկին նոր հավաքածու է ներկայացրել, որն անչափ նման է հրշեջի համազգեստի։ Ու այդ համազգեստով էլ հենց երեկ երգչուհին ընկերների հետ Սևան է գնացել։

 

Ամերիկաբնակ հայտնի դիմահարդար, նախկին դերասան Արմինե Սուքիասյանը Մերի Մակարյանի մոտ ընկերուհին է։ Արմինեն Մերիի հետ ժամանցից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե որքան է գիրեացել հղի Մերին։ 

 

Մեր հայտնիներն ամեն քայլի գնում են իրենց երկրպագուների ու հետևորդների ուշադրությանն արժանանալու համար։ 
Իսկ Starnews.am-ը շարունակելու հետևել ու Ձեր դատին ներկայացնել նրանք և գովելի, և քննադատության արժանի յուրաքանչյուր քայլ։

Մեկնաբանություն

Որոնում