Ասաց, որ նման եմ իր որդուն. Սիրուշոն պատմել է, թե ինչպես է 11 տարեկանում հանդիպել ապագա սկեսուրին՝ Բելլա Քոչարյանին (լուսանկար, տեսանյութ)

  • May 10, 2021

 

Սիրուշոյի «Արմատ» հեռուստանախագիծը կրկին եթերում է: Այս նախագծի միջոցով Սիրուշոն ներկայացնում է իր շրջագայությունները եւ դրանց ժամանակ տեղի ունեցած կարեւոր հանդիպումները: 

Սիրուշոն այս անգամ ներկայացրել է Լեհաստանում տեղի ունեցած նկարահանանումները:

Starnews-ն առանձնացրել այն դրվագը, որում Սիրուշոն պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Բելլա Քոչարյանին, ով այդ շրջանում Առաջին տիկինն էր: 

Ըստ Սիրուշոյի՝ առաջին անգամ Բելլա Քոչարյանին հանդիպել է Լեհաստանում, ինքը ընդամենը 11 տարեկան էր եւ մասնակցում էր երաժշտական փառատոնի: 

Սիրուշոյի խոսքերով՝ Լեւոնին հանդիպել է միայն տարիներ անց, սակայն Լեհաստանում Բելլա Քոչարյանը նրան ասել է. «Դու այնքան նման ես իմ կրտսեր որդուն»: 

Нет описания.

Ապա այդ շրջանի առաջին տիկինը հավելել է, որ նմանեցնում է նրանց նաեւ ոճով: 

Ուշագրավն այն է, որ Սիրուշոն այդ շրջանում նույնիսկ չի իմացել, որ Բելլա եւ Ռոբերտ Քոչարյանները կրտսեր որդի ունեն: 
 

Մեկնաբանություն

Որոնում