Ասում էին՝ թոփալ, ռադդ քաշիր. դուք այսքան ժամանակ չեք իմացել Լևոն Հարությունյանի կաղության մասին

  • May 14, 2021

Դերասան Լևոն Հարությունյանին, ով մեր օրերում ամենահայտնի դերասաններից մեկն է, դժվար թե լինի հեռուստադիտող, ով չճանաչի:

Շատերը նրան կհիշեն տարիներ առաջ երեխաների ամենասիրելի հաղորդումներից մեկից՝ «Յո-յո շոու»-ից, որում նա հանդես էր գալիս որպես հաղորդավար: Սակայն քչերը գիտեն, որ Լևոն Հարությունյանը ժամանակին ֆիզիկական խնդիր է ունեցել՝ կաղ է եղել:

Starnews-ին հայտնի է դարձել, որ երբ նա փորձել է ընդունվել Թատերական ինստիտուտ, նրան 4 անգամ մերժել են այդ խնդրի պատճառով, ավելին՝ դա արել են բավականն կոպիտ ձևով ՝ ասելով՝ թոփալ, ռադդ քաշիր: Դերասանը խոստովանել է, որ ի ծնե իր մի ոտքը մյուսից 6-7 սմ կարճ է եղել, իսկ վիրահատության համար ահնրաժեշտ գումար այդ տարիներին դերասանի ընտանիքը չի ունեցել:

18 տարեկան Լևոնը միայնակ մեկնել է Ռուսաստանի Կուրգան մարզ, աշխատանքի անցել հացի գորշարանում որպես հաց թխող, և կարողացել է ուղեգիր ստանալ վիրահատության համար: Դերասանը մոտ 8 ամիս ստիպված է եղել գամված մնալ անկողնուն մինչև իր երազանքը կիրականանար՝ նա կքայլեր բոլորի պես, և ի վերջո, կդառնար դերասան:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում