Ինչո՞վ են վտանգավոր թուրքական սերիալները

Շոուբիզնես No Comments on Ինչո՞վ են վտանգավոր թուրքական սերիալները

Հեռուստասերիալները ամբողջ աշխարհում դարձել են առօրյայի անբաժան մասը, ու եթե ժամանակին Հայաստանում տարածված էին բրազիլական կամ մեքսիկական սերիալները, ապա այսօր, որքան էլ տարօրինակ հնչի, դիտողականության տեսանկյունից առաջատար են թուրքական սերիալները։ Անգամ հասարակական տրանսպորտում շատ հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են մարդիկ հեռախոսներով դիտում այդ սերիալները։

Starnews-ը ներկայացնում է թուրքական սերիալների ֆենոմենը, նրանց թողած ազդեցությունը և այդ սերիալներում հայերին կատարված անդրադարձը։
Այսօր Թուրքիան աշխարհում հեռուստասերիալների երկրորդ ամենամեծ արտահանողն է: Զիջում է միայն Միացյալ Նահանգներին: 140 երկրում 650 միլիոնից ավելի մարդ թուրքական սերիալներով տեսնում ու սովորում է այդ երկրի պատմությունը, էլ չենք ասում, որ սիրահարվում է թուրք դերասաններին և Թուրքիան ընգրկում պարտադիր այցելվող երկրների առաջին շարքերում։

Բայց այս արդյունքին հասնելու համար այդ երկիրը օգտագործում է իր ողջ ռեսուրսները՝ ընդհուպ մինչև պետական ֆինանսավորում։ Հենց պետության հովանու ներքո էլ նկարահանվում են գրեթե բոլոր սերիալները, որոնց մեջ առանձմահատուկ տեղ են զբաղեցնում պատմական և թուրքական պետությանը գովաբանող սերիալները։ Մասնավորապես, «Հոյակապ դար» պատմական հեռուստասերիալը, որը պատմում է Օսմանյան կայսր Սուլեյման առաջինի մասին Ամբողջ աշխարհում դիտել է մոտ կես միլիարդ մարդ: Միայն դերասանների կոստյումների վրա 25 մարդ է աշխատել: Նման սերիալներով թուրքական իշխանությունները ձգտում են ցույց տալ, թե իբրև իրենք ունեն դարերից եկող պատմություն ու ազնվական ծագում։ Թուրքական պետական հեռուստաալիքն էլ յուրահատուկ ձևով է պրոպագանդում իր ներկայիս քաղաքականությունը հենց սերիալների միջոցով։ Օրինակ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գործունեությանը նվիրված Թեշքիլաթ սերիալի միջոցով նախագծի հեղինակները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել սիրիական պատերազմը։ Հայերիս, ցավոք, քաջ հայտնի է «Թեշքիլաթը Մահսուսա» կազմակերպությունը, որը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը: Ժամանակակից թուրքական հետախուզությունը սերում է հենց այս կազմակերպությունից:
Իսկ ահա Աբդուլ Համիդի մասին պատմող հեռուստասերիալում տեսնում ենք նաև Կոմիտասի կերպարը։ Պատմոպթյունից է հայտնի, որ Աբդուլ Համիդը արյունարբու կառավարող է եղել՝ իրականացնելով հայերի առաջին զանգվածային կոտորածը։ Սերիալում նա ներկայացված է որպես բարեպաշտ ու արդար ղեկավար, իսկ հայերը՝ ի դեմս Կոմիտասի ներկայացվում են որպես դավաճաններ ու թուլամորթներ։ Սա ունի իր հստակ նպատակը։ Թուրքիան սերիալների միջոցով քարոզչություն է իրականացնում ներքին և արտաքին լսարանի համար։ 2008-ին թուրքական սերիալների արտահանման եկամուտը 10 միլիոն դոլար էր, 2012-ին՝ 10 անգամ ավելին: 2018-ին այս թիվը հասավ 350 միլիոն դոլարի: Համարձակ կանխատեսումներով 2023-ին եկամուտը կկազմի 1 միլիարդ դոլար: Եվ ինչքան էլ անսպասելի է, բայց Ամենամեծ թվով սերիալները Թուրքիայից գնում է Չիլին, ամենաշատը վճարում են Մեքսիկան ու Արգենտինան:
Ամենապարզ ճշմարտությունը, որ պետք է իմանալ թուրքական հեռուստաալիքների մասին այն է, որ դրանք կառավարվում են պետական մակարդակով: Միջինում յուրաքանչյուր էպիզոդի համար ծախսվում է 500-800 հազար դոլար, չհաշված մի քանի միլիոն դոլարի ներդրումը նախնական փուլում: Մասնավոր հեռուստաընկերություններն իհարկե բարդ խնդրի առաջ են կանգնում և օգնության է հասնում պետական ֆինանսավորումը, որի հետ կարող է մրցակցել միայն Netflix-ը կամ HBO-ն: Ի դեպ, երկու հարթակներում էլ թուրքական սերիալներն առնվազն թոփ հարյուրյակում են:
Արդեն պարզ է, որ Թուրքական սերիալային քարոզչության թիրախում են գտնվում նաև հայերը, Հայաստանն ու Արցախը: Պատերազմի օրերին ադրբեջանցի զինվորին հերոսացնելու, Շուշին գրավելու և պատերազմը հաղթելու մասին տեսարանների պակաս թուրքական սերիալներում չկար: Անգամ Սիրային դրամայի դերասաններն ուղիղ տեքստով հիշեցնում էին մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտի մասին և հաղթանակ էին տոնում: Վերջերս էլ տեղեկություն տարածվեց, թե Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է վերջին պատերազմական իրադարձությունների մասին համատեղ սերիալներ նկարահանել։
Անգամ առաջին հայացքից անմեղ թվացող թուրքական սիրային դրամաները իրենց մեջ տարբեր ենթատեքստեր ունեն։ Բոլոր սեֆիալներում անխտիր թուրք գլխավոր դերասանները սիրում են տոլմա ու փախլավա ու անընդհատ հիշեցնում, որ դէանք իբրև թե թուրքական ուտեստներ են։ Չենք կարող չմշել նաև որ մի շարք սերիալներում հնչում է հայկական երաժշտություն՝ մի փոքր փոփոխված տարբերակով։
Թուրք պրոդյուսերները, ռեժիսորներն ու սցենարիստները գտել են հեշտ տարբերակը, թե ինչպես գրավել ցանկացած ազգո թյան հեռուստադիտողի։ Ամեն ինչ շատ պարզ է՝ գեղեցկադեմ դերասաններ ու դերասանուհիներ, որոնց կերպարները օժտված են մարդկային քավագույն հատկանիշներով, շքեղ բնապատկերներ ու հետաքրքիր, բայց միևնույն ռամանակ բավականին պարզ սցենարային լուծումներ։ Եվ վերջ՝ Թուրքիան կատարում է իր քարոզչկան գործունեությունը։ Սրա միջոցով այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներ կամարվում են զբոսաշրջային ամենապահանջված ուղղությունները, իսկ թուրք տղամարդը դարձել է երազանքի տղամարդու կերպար։ Քիչ չեն դեպքերը, երբ Թուրք տղամարդու հետ կյանքը արևելյան հեքիաթ պատկերացնողներից շատերը որոշել ու տեղափոխվել են Թուրքիա: Ավելի համարձակները որոշ ժամանակ անց որոշել են պատմել, որ կյանքը Թուքիայում ամենևին էլ ռոմանտիկ ֆիլմ չէ: Մի ռուս աղջիկն օրինակ, կոտրում է կարծրատիպերն ու պատմում, որ թուրք տղամարդիկ ամենևին էլ աչքի չեն ընկնում ռոմանտիկ ժեստերով: Իսկ որոշ կանայք էլ իրենց բնորոշմամբ «իրականացրել են յուրաքանչյուր ռուս կնոջ երազանք» և ամուսնացել են թուրքի հետ: Արդյունքում որոշները դժգոհում են, որ հարաբերությունները փչացել են ամուսնական վկայականը ստանալուց մեկ ժամ հետո:
Կարող ենք փաստել, որ Թուրքիան պետականորեն շատ լավ է աշխատում ոչ միայն սեփական ռազմական ներուժը մեծացնելու, ռազմաքաղաքական ներկայությունը տարբեր երկրներում հաստատելու ուղղությամբ, այլև օգտվելով հեռուստատեսային հարթակից՝ ապահովում է այդ ամենի գաղափարական կողմը: Սա ներկայիս տեղեկատվական պատերազմների շատ ազդեցիկ միջոցներից է. այդ երկրի ներսում տարածվում է սեփական ծագմամբ հիանալու և հպարտանալու զգացում, երևում է գործած սխալներն ու հանցանքները արդարացնելու միտում:

Նեօսմանիզմն ու պանթյուրքիզմը ներկայում Թուրքիայի համար, առավել, քան երբևէ, ակտուալ են: Դրա համար է Թուրքիան վերջին շրջանում հսկայական գումարներ ներդնում ֆիլմերի արտադրության մեջ: Իհարկե, հետո այդ գումարի քառապատիկ շահույթն է ունենում ոչ միայն ֆինանսական, այլև՝ բարոյահոգեբանական և գաղափարական, քարոզչական առումներով:

Գլխավոր

Դերասանուհի Քեթրին Մանասյանն այնքան է մեծացրել շուրթերը, որ անճանաչելի է դարձել

Շոուբիզնես No Comments on Դերասանուհի Քեթրին Մանասյանն այնքան է մեծացրել շուրթերը, որ անճանաչելի է դարձել

Դերասանուհի Քեթրին Մանասյանը վերջին տարիներին հատկապես սկսել է էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Նա նկարահանվում է սիթքոմներում, ինչպես նաև նոր ներկայացումներով է հանդես գալիս: Վերջերս Քեթրինը ներկայացավ«Լինել, թե չլինել սիթքոմում:

Քչերը կհիշեն, թե ինչպիսին էր Քեթրին Մանասյանը, երբ դեռ չէր վիրահատել իր քիթը, սակայն շատերը կարող են հիշել Քեթրինին`նախքան շուրթերի այսչափ մեծացնելը:

Քեթրինը եթե այսպես շարունակի, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ դեմք նա կունենա ընդամենը ամիսներ անց:

Առաջարկում ենք դիտել լուսանկարներն ու համեմատել ինքներդ

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հղի՞ է. տեսեք`ինչ լուսանկար է նա հրապարակել

Շոուբիզնես No Comments on Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հղի՞ է. տեսեք`ինչ լուսանկար է նա հրապարակել

Ռոմելա Սարգսյանը 2 տարի առաջ ներկայացավ հեռուստասերիալներից մեկում, ու անմիջապես գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը։ Դերասանուհուն սկսեցին քննարկել ու խոսել նաև նրա անձնական կյանքի մասին, սակայն միայն հայտնիություն ձեռք բերելուց մեկ տարի անց Ռոմելան հայտնեց, որ ամուսնացած է։

Եվ չնայած Ռոմելան խոսեց ամուսնացած լինելու մասին, նա միևնույնն է ընտանեկան հրապարակումներ չի անում, սակայն օրերս Ելենա Բորիսենկոն լուսանկար էր հրապարակել Ռոմելայի հետ, որտեղ դերասանուհին կարծես թե հղի է։

starnews-ը ձեզ է ներկայացնում լուսանկարը իսկ մեկնաբանությունները թողնում ձեզ

 

Հրաշքս… Ինչպես է անցել Լուիզա Ղամբարյանի դստեր «Վերջին զանգ»-ը

Շոուբիզնես No Comments on Հրաշքս… Ինչպես է անցել Լուիզա Ղամբարյանի դստեր «Վերջին զանգ»-ը

Օրեր առաջ Հայաատանում նշվում էր «Վերջին զանգը»։ Այս տարվա շրջանավարտներից էր նաև Լուիզա Ղամբարյանի դուստրը՝ Գաբին։ Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել ու գրել հետևյալը.
«Ու հնչեց Վերջին զանգը, բարի երթ հրաշք աղջիկս, հպարտանում եմ քեզնով»:

հավելենք, որ դերասանուհին ընտանեկան հրապարակումներ շատ քիչ է անում, և նրա էջում հազվադեպ կարելի է տեսնել դստեր մասնակցությամբ հրապարակումներ:

Ինչ կապ ունի երգչուհի Անահիտ Սիմոնյանը Կենտրոնի թաղապետի ծեծկռտուքի հետ

Շոուբիզնես No Comments on Ինչ կապ ունի երգչուհի Անահիտ Սիմոնյանը Կենտրոնի թաղապետի ծեծկռտուքի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղիունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել․․ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը` իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ․․ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով․․

Աղբյուրի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու»ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին․․ Կենտրոնի թաղապետն էլ, ինչպես պնդում է մեր աղբյուրը, ցանկացել է նրանց պատժել` երգչուհու թասիբին կանգնելով․․ Անահիտ Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է, որ չունի տեղեկություն իր ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին․․  «Ես տեղյակ չեմ»,- ասել է նա.․․ Ասում են՝ Դուք եք եղել կռվի պատճառը, Ձեզ վիրավորել են․․ «Չէ, չէ․․ Նման բան չի եղել․․  Այդ,  օրն իմ տղայի ծնունդն է եղել, մենք գնացել ենք տուն՝ ծնունդից հետո»․․ Ոչ ոք Ձեզ չի՞ նեղացրել․․  «Չէ, երեխաների հետ ծնունդ ենք նշել, ոչ մի նման բան չի եղել»․․

Տարօրինակ է թվացել այն հանգամանքը, որ Անահիտ Սիմոնյանը հստակ կռահել է, թե որ օրվա մասին է խոսքը`  օր չէինք նշել եւ չգիտեինք, թե երբ է միջադեպը պատահել․․ Կենտրոնի թաղապետը  բազմաթիվ զանգերին չի պատասխանել, իսկ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնելեն, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում որեւէ միջադեպ Պուշկինի փողոցում չի նշվում․․

Բութ ցավ է, ծնողներիս մահից հետո ամեն օր ծնունդս սկսում եմ գերեզմաններ գնալով. Տիգրան Հարությունյանի հուզիչ խոստովանությունը

Շոուբիզնես No Comments on Բութ ցավ է, ծնողներիս մահից հետո ամեն օր ծնունդս սկսում եմ գերեզմաններ գնալով. Տիգրան Հարությունյանի հուզիչ խոստովանությունը

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ժամանակ Տիգրանն անկեղծ զրույց է ունեցել`խոսելով իր կյանքի մեծ կորուստների մասին:

Բանն այն է, որ ընդամենը 2 տարի առաջ Տիգրանը չարաբաստիկ Կորոնավիրուսի արդյունքում կորցրել է իր հայրիկին, ապա միայն վերջերս`գրեթե 1 ամիս առաջ կորցրել է իր մայրիկին:

Տիգրանի խոսքով`իր ծնողների մահից հետո ինքն իր ծննդյան օրը սկսում է գերեզմաններ այցելելով: Նա այս ամենի մասին խոսելիս նշել է`«Բութ ցավ է»:

Տիգրանը նշել է,որ ինքն իսկապես կարճ ժամանակահատվածում զգացել է իր «մեծանալը»:

Տիգրանն իր զրույցում նշեց, որ հայրն այլ դեր է ունեցել իր կյանքում,ում խոսքն այնքան է կարևորել, որ անգամ հոր ցանկությունն անելու համար ընդունվել է Բժշկական համալսարան և ավարտել, սակայն այնուհետև իրեն տվել իր սիրելի մասնագիտությանը:

Ի տարբերություն իր հայրիկի`Տիգրանը նշեց, որ ինքը այլ տեսակի ծնող է, քանի որ ժամանակներն են այլ:

Արա Մարտիրոսյանն ու նոր սիրելին ամուսնանում են.ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես No Comments on Արա Մարտիրոսյանն ու նոր սիրելին ամուսնանում են.ԲԱՑԱՌԻԿ

Նախորդ ամիս StarNews-ը հայտնեց, որ Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:

Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է: Այս պահին Ալլան և Արան միասին Երևանում են, սակայն ընդամենը վերջերս նրանք երկուսով Մոսկվայում էին:

Այս անգամ StarNews-ը զույգի մասին նորությամբ է եկել: Արան և Ալլան պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները: Զույգը հստակ որոշել է օրը, սակայն այն չի լինելու մեծ խնջույքի տեսքով, պարզապես միասին ապրող զույգը որոշել է պաշտոնապես դառնալ այր և կին:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արան նոր սիրելիին գերշքեղ`100.000 $ արժողության ավտոմեքենա է նվիրել, ինչը մեծ հպարտությամբ վարում է Ալլան:

Հավելենք նաև, որ StarNews-ը խոսել է նաև Ալլայի անձնականի մասին: Արա Մարտիրոսյանի նոր սիրելին որդի ունի:

Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:

Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը:

Մայրիկի անձնականի հետ կապված որդին միայն ուրախ է:

Ուտեմ քեզ, իմ սիմպո… Լիլի Մորտոն ամուսնու որդու «Վերջին զանգ»-ին է մասնակցել ու տեսանյութ տարածել

Շոուբիզնես No Comments on Ուտեմ քեզ, իմ սիմպո… Լիլի Մորտոն ամուսնու որդու «Վերջին զանգ»-ին է մասնակցել ու տեսանյութ տարածել

Սկանդալային Լիլի Մորտոն վերջերս ակտիվ գործունեություն է սկսել`որպես երգչուհի։ Նա արդեն մի քանի երգ է թողարկել որոնք, իհարկե, շատ են քննարկվել։

Լիլին ակտիվ է նաև ինստագրամյան էջում՝ որտեղ երեկ հայտնել է, որ ամուսնու տղայի Վերջին զանգին  է մասնակցել։

Լիլին դպրոց է գնացել ու էնտեղից հրապարակումներ արել։

«Ուտեմ քեզ, իմ սիմպո»… Ահա այսպիս գրառում է նա արել հրապարակումներից մեկին կից։

Հավելենք, որ Լիլին ամուսնությունից հետո հայտնել էր, ամուսնու երեխաներին ընդունում է իր հարազատ երեխաների նման։

Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է

Շոուբիզնես No Comments on Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է

Օրերս համացանցի քննարկման թիվ մեկ թեման երգչուհի Անահիտ Սիմոնյանի «Սրտի Տանիքներով» հաղորդման մասնակցությունն էր, որտեղ շատ անկեղծ մանրամասներ էր հայտնել իր և Հայկոյի բաժանման, Հայկոյի հիվանդության և մահվան մասին։

StarNews-ը հետևել էր զրույցին, որի մանրամասները հայտնել էր իր ընթերցողներին: Սակայն այսօր մենք խոսելու ենք երգչուհու հետ կապված մեկ այլ թեմայի մասին:

Հայկոյի մահից 2 տսրի դեռ չանցած Անահիտի կյանքում լուրջ իրադարձություն կլինի:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` երգչուհին պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները հայտնի պաշտոնյայի հետ, ով ի դեպ, բավականին երիտասարդ է և մեծ օգնություն է ցուցաբերում երգչուհու ռեստորանի գործերում:

Ի դեպ`երիտասարդ պաշտոնյան հետևում է սիրելիին ինստագրամյան հարթակում:

StarNews-ը խոստանում է այլ մանրամասներ հայտնել տվյալ թեմայի հետագա զարգացումների մասին, ինչպես նաև մոտ ապագայում ներկայացնել երգչուհու նոր սիրելիին:

Անճաշակ գործ, Էս ինչ զիբիլ եք բերում հայկական երգարվեստ…Մհերն ու Արա Ղազարյանը`Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգի մասին

Շոուբիզնես No Comments on Անճաշակ գործ, Էս ինչ զիբիլ եք բերում հայկական երգարվեստ…Մհերն ու Արա Ղազարյանը`Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգի մասին

Լիլիթ Հովհաննիսյանը վերջին շրջանում կրկին ակտիվ գործունեություն է ծավալում։ Երգչուհու վերջին երգն ու տեսահոլովակը մեծ արձագանք ունեցավ ու նաև քննադատվեց։ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել են Լիլիթի երգին,որը չի վրիպել StarNews-ի աչքից:

Սկզբում իր կարծիքն արտահայտեց Մհերը.
«Լիլիթի նոր երգը մեղմ ասած զավեշտի բնագավառից է, բոլորդ գիտեք, որ ես նրա վառ երկրպագու եմ և կարծում եմ, որ գեղեցիկ բաները պետք է շատ լինեն։ Լիլիթը մի ամբողջ փոփ մշակույթի թագուհին է և դա խորը փիլիսոփայական երաժշտություն չէ, որ պետք է խորանայինք, բայց իսկապես կա սահման, որն անցնելը գռեհկության ու անճաշակության է տանում։ Վերջին գործը, գործ չէր»։
Ապա Արա Ղազարյանը հավելեց.
«Որևիցէ մեկը, որ ունի գիտակցություն Վահրամ Պետրոսյան և Լիլիթ Հովհաննիսյան զույգից չի սպասում շարականներ կամ մաքրամաքուր հայկական երգեցողություն, հա Լիլիթ ջան քո ուրույն տեղն ես ունեցել ու ԱմՆ-ում էլ լավ գործ եք դրել՝ փող եք աշխատում, բայց ամենինչ չափ ու սահման ունի։ Էրեխեք ջան, էս ինչ զիբիլ եք բերում հայկական երգարվեստ, դուք չե՞ք նայում ձեր արածը»
Երկու հաղորդավարների զրույցը բավական թեժացավ և Մհերը ասաց հետևյալը.
«Ձեր նոր երգը անճաշակ գործ է, ավելի կառուցողական լինելով ասեմ, որ դուք ունեիք ամենամեծ լսարանը, մի ամբողջ սերունդ մեծացել ա՝ Փոփ թագուհի-արքայադուստր դիտարկելով Լիլիթ Հովհաննիսյանին։
Էդ սերունդը հլը սպասում ա նորմալ գործերի։
Ի՞նչն ա պատճառը, որ դուք Վերջին տարիներին տալիս եք անբացատրելի անճաշակ գործեր։ Սա ինձ հիշեցնում ա Նիկի Մինաժի, լատինասևամշակութային երգ՝ անհասկանալի երկար եղունգներով՝ որոնց տակ կեղտ ա հավաքված, ուրիշ ոչինչ»։

Որոնում