Տեսեք`որքան շքեղ է երգչուհի Լիլուն նշել դստեր ծնունդը. լուսանկարներ

Շոուբիզնես Comments Off on Տեսեք`որքան շքեղ է երգչուհի Լիլուն նշել դստեր ծնունդը. լուսանկարներ

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Բազմազավակ մայրիկը հաճախ հրապարակում  է իր երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, ցույց տալիս իրենց առօրյան ու տոնական օրերը:

Այսօր ևս բացառություն չէ: Վերջերս մայրացած Լիլուն ցույց է տվել, թե ինչպես են նշել Մարիայի ծննդյան տարեդարձը:

Կադրերը փաստում են, որ երգչուհին դստեր օրն իրական հեքիաթի է վերածել ու նաև մեծ ակտիվություն ցուցաբերել երգ ու պարի ժամանակ:

Նշենք, որ Լիլուն ու ամուսինը այն հայտնիներից են,  ովքեր աչքի են ընկնում իրենց ջերմ հարաբերություններով և սիրառատ հրապարակումներով:

Տաթևիկ Ադումյանի ամուսինը նախքան Տաթևը ամուսնացած էր և երեխա ունի… Բացառիկ մանրամասներ

Uncategorized Comments Off on Տաթևիկ Ադումյանի ամուսինը նախքան Տաթևը ամուսնացած էր և երեխա ունի… Բացառիկ մանրամասներ

Վերջին ամսվա ամենաքննարկված թեման Տաթևիկ Ադումյանի անձնական կյանքն ու 14 տարվա ամուսնությունից հետո դերասանուհու ամուսնալուծվելու որոշումն է։

Դերասանուհին հրաժարվում է խոսել թեմայի մասին, սակայն անում է ինստագրամյան հրապարակումներ, որտեղ խոսքը գնում է դավաճանության մասին։ 

Տաթևիկի երկրպագուները քաջալերել են սիրելի դերասանուհուն՝ նշել, որ սիրում են նրան և որ Տաթևը անպայման երջանիկ է լինելու։ 

Այս համացանցային քննարկումներին զուգահեռ կա նաև մի փաստ, որը այս տարիների ընթացքում դուրս էր մնացել հանրության ուշադրության շրջանից։

 

Բանն այն է, որ ըստ մեր ստացած նամակների Տաթևիկի ամուսինը՝ թարգմանիչ Խաչատուր Ադումյանը, նախքան դերասանուհու հետ ամուսնանալը արդեն եղել է ամուսնացած և ունի դուստր։

Ավելին` խաչատուրի մասնագիտական նկարագրի մեջ էլ նշված է հետևյալը։

«Խաչատուր Ադումյանը ոչ միայն անգլերեն լեզվի առաջատար թարգմանիչ է, այլ նաև ճանապարհորդ, երիտասարդ հայր և բանիմաց անձնավորություն»։ 

Հարկ է նշել, որ Տաթևիկ Ադումյանը այս փաստին երբեք չի անդրադարձել։

Մեծ փորձություն է, շատ են հոգեբանական տատանումները.Արտավազդ Ամիրյանն ԱՄՆ-ի, կնոջ և 4 երեխաների մասին

Uncategorized Comments Off on Մեծ փորձություն է, շատ են հոգեբանական տատանումները.Արտավազդ Ամիրյանն ԱՄՆ-ի, կնոջ և 4 երեխաների մասին

HerMine dialog-ին հյուրընկալվել էին Արտավազդ Ամիրյանը և նրա կինը՝ Մարիամ Ամիրյանը։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։

«Զույգի Ամերիկա տեղափոխվելու պատճառները որո՞նք էին» հարցին Արտավազդ Ամիրյանը հետևյալ կերպ պատասխանեց.

«Շատ են այդ հարցը տվել նմանատիպ ձևակերպմամբ` դե դու Հայաստանում խնդիր չունեիր, ամեն ինչ նորմալ էր։ Այո, ես վերջին շրջանում աշխատում էի քաղաքապետարանում, մշակույթի վարչությունում վարում բազմաթիվ միջոցառումներ, այն էլ պետական մասշտաբի։ Ես երբեք ինձ վատ չեմ զգացել  Հայաստանում ու ունեի իմ կազմակերպությունը, որը զբաղվում էր տարբեր միջոցառումների կազմակերպմամբ։ Եկավ մի պահ, երբ ես 15 օրով եկա Միացյալ Նահանգներ`որպես  տուրիստ։ Մտածեցի ինչ՞ կարելի է անել այստեղ, որ ինչ որ մի բան փոխեմ իմ մեջ և առհասարակ կարիերայի մեջ և քանի որ այստեղ կային հայկական հեռուստատեսություններ, ինձ առաջարկ եղավ մասնակցելու որոշակի պրոյեկտներում, համաձայնվեցի։ Որոշեցի ք տեղափոխվել այստեղ, որպեսզի  ես շարունակեմ, ընդամենը 7-8 օրվա մեջ է եղել որոշումը, որ պիտի գնանք Միացյալ Նահանգներ։Այնպես ստացվեց ,որ ի ուրախություն ինձ և մեր ընտանիքի աշխատանքի բերումով պահանջարկի, ընթացքում չստացվեց հաճախակի գնալ գալը ՝ շուրջ արդեն 9տարի։ Ասեմ որ ընդհանրապես մի օր չի եղել, որ Հայաստանից կտրվենք  թե՛ մտովի, թե՛ երազներում, թե՛ ընտանիքում խոսքի, թե՛ մշակույթի, լեզվի պահպանման հարցերում։ Միգուցե եղել են դեպքեր և բացառություններ ու կան ,որ մարդիկ կարճ ժամանակում  մեծ հաջողություններ են գրանցել ։ Միացյալ Նահանգներում մարդուն կայանալու և ճանապարհ հարթելու, անցնելու համար պետք է ամենաքիչը մոտավորապես 7տարի։ Ես այս կարծիքին եմ եղել ու ես ձևավորել եմ դա իմ մեջ։ Այստեղ կան որոշակի տեխնիկական խնդիրներ։ Միացյալ Նահանգներում մենք չենք ծնվել,որ մերն է այս երկիրը ։ Փաստաթղթեր և այլն, մենք չենք  կարող ձուկը ջրում զգալ մեզ։ Մենք պիտի հասկանանք նախ լեզուն, մշակույթը, այս մարդկանց պահանջարկը։ Եթե բիզնես ենք անում, ինչ բիզնես անել ,որ չտուժել, որ չպարտվել, այլ հաջողել։ Որոշակի մշակութային  հարցեր կան, որոնց ընտելանալու համար ժամանակ է պետք։ Հետո նոր հասկանալ ,թե դու ինչ՞ ես անում, մենա՞կ ես,  թե՞ ընտանիքով: Այսինքն այս ամենի համար ինչ-որ ժամանակ է անհրաժեշտ և ես կարծում եմ, որ այդ ժամանակը 6-7 տարին է: Դրանից հետո նոր կարելի է համարել ,որ այստեղ տեղ ունես»։

Մարիամ Ամիրյանը շարունակեց.

«Ամերիկայում ապրելը մեծ փորձություն է, այնպես չիլ որ այս ամեն ինչը հեշտ է տրվում։ Շատ են լինում հոգեբանական տատանումեր։ Եթե դու կարողանում ես տարին մեկ գոնե գնալ Հայաստան և հարազատներիդ տեսնել, դա գուցե շատ բան քո մեջ փոխում է: Երբ դու չես կարողանում գնալ, տեղի  են ունենում ուրախություններ, ցավոք սրտի դժբախտություններ, և չես կարողանում հարազատիդ կողքին լինել, թևաթափ ես լինում։ Ես միշտ ասել եմ` փառք Աստծո, որ իմ ընտանիքը լավն է եղել: Իմ ամուսինն ու իմ երեխաները լավն են եղել, եթե դա էլ չլիներ, շատ բարդ կլիներ։ Դու նորովի սկսում ես կյանք կառուցել, նոր ընկերներ ես ձեռք բերում։ Այսինքն այն 23 տարիները, որ դու ապրել ես կոպիտ ասած զրոյանում է և սկսում ես ամեն ինչ նորովի։ Ամեն ինչ փոխվում է դա փորձություն է, որը դու կամ հաղթահարում ես կամ ոչ: Մեր շրջապատում բոլորն ապրում են Հայաստանով։ Ունենք ընկերներ, որոնք եկող տարի վերջնական գնալու են Հայաստանում ապրեն։ Բոլոր երեխաները հայերեն  շատ լավ են խոսում, դե պարզ է ,որ իրար հետ անգլերեն են խոսում»։

Սյուզան Մարգարյանը անճանաչելի է դարձել. Երգչուհին ծերացել է. Բացառիկ հոլովակ

Uncategorized Comments Off on Սյուզան Մարգարյանը անճանաչելի է դարձել. Երգչուհին ծերացել է. Բացառիկ հոլովակ

Երգչուհի Սյուզան Մարգարյանը տասնյակ տարիներ բեմում է և իր մեծ ավանդն ունի հայ երգի ասպարեզում։ 

Երգչուհու կյանքն ու գործունեությունը միշտ են քննարկվել։ Հիմա էլ երգչուհին երբեմն լուսանկարներով է կիսվում իր ինստագրամյան էջում։ 

Երեկ Սյուզան Մարգարյանը դստեր՝ Սիրուշոյի հետ նոր լուսանկար էր տեղադրել։ Հրապարակումից երևում է,  որ տարիները իրենց հետքն են թողել երգչուհու կյանքում: Նա ինչ որ չափով փոխվել է:

Այնուամենայնիվ Սյուզան Մարգարյանը չի կորցրել իր կանացիությունն ու հմայքը։

Որտեղի՞ց Արմեն Ամիրյանին 1մլն 700 հազար դոլար գումար` գերթանկարժեք առանձնատան համար. բացառիկ մանրամասներ

Uncategorized Comments Off on Որտեղի՞ց Արմեն Ամիրյանին 1մլն 700 հազար դոլար գումար` գերթանկարժեք առանձնատան համար. բացառիկ մանրամասներ

«Ռանդևու» հաղորդմանը հյուր  էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակույթի  նախկին նախարար Արմեն Ամիրյանը:

StarNews -ը հետևեց զրույցին:

2008 թվականին Արմեն Ամիրյանը դեռ Հանրային ռադիոի տնօրենն էր ՝պետական աշխատող, ով ձեռք բերեց գերթանկարժեք առանձնատուն Միացյալ Նահանգներում:

Որտեղից՞ պետական պաշտոնյայի 1մլն 700 հազար դոլար առանձնատան համար։

«Կարծում եմ մի քիչ քիչ են հաշվել, որովհետև միայն դա չէրլ և ես շատ անշարժ գույքեր ունեմ Միացյալ Նահանգներում։

Ես դեռևս 1994 թվականից որոշակի ներդրումներ եմ արել Ամերիկայում։ Խելացի ներդրումներ անելու դեպքում ,օգտվելով նաև Ամերիկյան  ներդրումային  բանկային գործող  լավ համակարգից, կարող ես հասնել լավ հաջողությունների։ Այո,ունեցել և շարունակում եմ ունենալ առանձնատներ և շենքեր, որոնք ինձ բերում են եկամուտ։ Այն մարդիկ ,ովքեր իրենց տանը բազմոցին հանգիստ պառկած են, իրենց թվում է ,թե մեկը ինչ -որ տեղից հանգիստ այդ գումարը թալանեց, տարավ։ Բոլորն էլ ունեն հարստանալու հնարավորություն, ընդամենը բացմոցին պառկելու, ուրիշների ունեցվածքը քննարկելու փոխարեն պետք է անել նույնը ՝ խորհրդակցելով»։

Տերը ինձ քեզ պարգևեց`գիտակցելու համար իսկական երջանկությունը… Նունե Եսայանի ջերմ շնորհավորանքը`որդուն

Շոուբիզնես Comments Off on Տերը ինձ քեզ պարգևեց`գիտակցելու համար իսկական երջանկությունը… Նունե Եսայանի ջերմ շնորհավորանքը`որդուն

Այսօր երգչուհի Նունե Եսայանի որդու ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երգչուհին հրապարակել է իր և որդու համատեղ լուսանկարն ու ջերմ շնորհավորանք գրել:

«Տերը ինձ քեզ պարգևեց`գիտակցելու համար իսկական երջանկությունը… Շնորհավոր 17-ամյակդ, բալես»,- գրել է Նունեն:

Նշենք նաև, սր Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն ունեն նաև դուստր:

Ընտանիքը հաճախ է միասին ճամփորդում և այդ կադրերով կիսվում իրենց ինստագրամյան էջերում:

Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի որդին 40 օրական է. դերասանուհու հուզիչ հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի որդին 40 օրական է. դերասանուհու հուզիչ հրապարակումը

StarNews-ը տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 4-ին ծնվել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և դերասանուհի Էվելինա Շահիրյանի առաջնեկը:

Զույգը  որդուն տվել է Դանիել անունը։

Երիտասարդ դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր մի քանի հոլովակով։

Արդեն այսօր Էվելինայի և Հովհաննեսի որդին դարձել է 40 օրական: Էվելինան փոքրիկի առաջին լուսանկարն է հրապարակել ու գրել.

«Իմ տղան արդեն 40 օրական  ա: Սա մեր առաջին հանդիպումնա, որը բուժքույրը թաքուն էր նկարել»:

Նշենք նաև, որ ընտանիքը պատրաստվում է նշել օրը: Ավելի ուշ կներկայացնենք նաև երեկոյից կադրեր:

Տիգրան Ասատրյանի որդին ու հարսը նշում են ամուսնության 2 տարին

Շոուբիզնես Comments Off on Տիգրան Ասատրյանի որդին ու հարսը նշում են ամուսնության 2 տարին

StarNews-ը հայտնել է, որ ամերիկաբնսկ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ է դարձել: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը,  ծնողներ են դարձել : Զույգը որդի է ունեցել, ում անվանակոչել են ի պատիվ պապիկի`Տիգրան:

Զույգը շքեղ խնջույք էր կազմակերպել և հենց այդպես էլ իմացել երեխայի սեռը, ապա նաև նրա ծննդից հետո մեկ ամիս շարունակ ընտանիքը նշում էր փոքրիկի լույս աշխարհ գալը:

Տիգրանն ու Լիլիթն այսօր նշում են իրենց ամուսնության 2 տարին:

Նրանք համատեղ կադրեր են հրապարակել ու շնորհավորել մեկը մյուսին:

Տևական բաժանումից հետո Լիլիթ Սարգսյանն ու նշանածը կրկին միասին են. Զույգի բացառիկ հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Տևական բաժանումից հետո Լիլիթ Սարգսյանն ու նշանածը կրկին միասին են. Զույգի բացառիկ հրապարակումը

Նախորդ տարի՝ հոկտեմբերի 8-ին, դերասանուհի Լիլիթ Սարգսյանը իր ինստագրամյան էջում հայտնեց,որ նշանադրվել է հարութ Գրիգորյանի հետ։ Այս լուրը շատ էր ուրախացրել  Լիլիթի երկրպագուներին։

Սակայն ամիսներ անց,  դերասանուհին ինստագրամյան իր էջից հեռացրել էր սիրելիի հետ համատեղ հրապարակումներն ու չէր կրում նշանադրության մատանին։ Լիլիթը իրեն նվիրել էր աշխատանքային բուռն գործունեությանը և այդ ամիսներին սկսեց ներկայանալ նաև թատրոնում։

Տևական դադարից հետո, օրեր առաջ Լիլիթն ու հարութը կիսվեցին համատեղ լուսանկարով, ինչը փաստեց, որ զույգը կրկին միասին է։ 

Երեկ Լիլիթը նշում էր ծննդյան տարեդարձը։ Հարութը դերասանուհու մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել ու գրել.

«Ծնունդդ շնորհավոր Լիլ… Միշտ սենց խաղաղ լինես»։

StarNews-ը ևս շնորհավորում է դերասանուհուն ծննդյան օրվա առթիվ։

Գևորգ Գրիգորյանը չի՞ վստահում Ռոմելա Սարգսյանին. զույգը բացառիկ հրապարակում է արել. մանրամասներ

Շոուբիզնես Comments Off on Գևորգ Գրիգորյանը չի՞ վստահում Ռոմելա Սարգսյանին. զույգը բացառիկ հրապարակում է արել. մանրամասներ

Գևորգ Գրիգորյանի և Ռոմելա Սարգսյանի հարաբերությունները նոր թափ են հավաքում, դրան զուգահեռ՝ ավելանում են նաև նրանց համատեղ հրապարակումները։ Զույգը այլևս չի էլ փորձում թաքցնել իր սիրավեպը։

Օրերս էլ նրանք նոր հոլովակով են ներկայացել սոցիալական հարթակների իրենց հետևորդներին, ինչպես նշել էր Ռոմելան՝ տեսանյութը «վստահության մասին է»։ Զվարճալի բնույթ կրող հոլովակից տպավորություն էր ստեղծվում, որ Գևորգը այնքան էլ չի վստահում Ռոմելային։

Հավելենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով անձնական կյանքի մասին, Գևորգն ասել էր.

«Եթե խոսքն օրինական ամուսնության մասին է,ապա իմ կյանքում ամուսնություն եղել է մեկ անգամ։ Իհարկե, իմ կյանքում կանայք եղել են, ինչպես մնացած տղամարդկանց մոտ։

Մարդկանց թվում է, թե իմ կյանքում շատ կանայք են եղել ,բայց ես ուղղակի խոսել եմ դրա մասին, ընդամենը դա է տարբերությունը։

Բաժանությունների պատճառները տարբեր են թվում, բայց պարզապես մարդիկ պատրաստ չեն իրար զիջելու և էմոցիաներին չտրվելու»,- նշել էր դերասանը։

Որոնում