Այս զույգերի առաջին ամուսնությունն անհաջող էր. տեսեք՝ ինչպես դասավորվեց երկրորդ անգամ (տեսանյութ)

  • Jun 13, 2021

Starnews-ն այս անգամ ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր իրենց անձնական երջանկությունը կարողացան գտնել ոչ առաջին փորձից: Չնայած դրան՝ նրանք ներկայումս սիրում են և սիրված են:

Нет описания.

Վահե Սայանը և Շուշաննա Թովմասյանը  զույգը 2018 թվականին է ամուսնացել:: Սակայն սա ռեժիսորի առաջին ամուսնությունը չէ: Նա առաջին ամուսնությունից 1 երեխա ունի: Ամիսներ առաջ ԱՄՆ ում ծնվել է նաև նրա և Շուշաննայի որդին` Միկան: Կարծիքներ են եղել, որ զույգը սկսել է հանդիպել նախքան Վահեի ամուսնալուծությունը, սակայն Վահեն ժխտել է այդ լուրը:

 

Нет описания.

Աշոտ Տեր-Մաթևոսյան և Սոֆյա Պողոսյան զույգի ամուսնությունը, այնուհետև Սոֆիայի հղիությունը մեծ քննարկումների առիթ է եղել: Սա և′ Աշոտի և′ Սոֆիայի երկրորդ ամուսնությունն է: Առաջին ամուսնությունից դերասանը դուստր ունի, սակայն իր սոցիալական էջերից հեռացրել է նրա լուսանկարները, իսկ Սոֆյան չի խոսում իր առաջին ամուսնությունից : Զույգն այս պահին շատ երջանիկ է և սպասում է իր առաջնեկին:

Խորեն Լևոնյանը մեկ անգամ չէ, որ ամուսնացել է: Մերի Հովհանիսյանի հետ նրա ամուսնությունը ընդհատվեց տարիներ առաջ, պատճառն այն էր, որ դերասանը հանդիպում էր Լիլույի հետ սակայն նրանց միությունը նույնպես երկար չտրևեց  և նրանք դադարեցին միասին ապրել: Խորեն Լևոնյանը հետագայում ամուսնացավ դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանի հետ: Ըստ լուրերի՝ նրանք ամուսնալուծվել են:

Нет описания.

Լիլուն էլ իր հերթին է դասավորել կյանքն ու մեկնել ԱՄՆ: Երգչուհին արդեն որդի ուներ, երբ նորից ամուսնացավ ամիսներ առաջ ծնվեց նաև Լիլուի դուստրը:

Нет описания.

Նարեկ Բավեյանի առաջին ամուսնությունը նույնպես կարճ է տևել: Նարեկը հիմա ամուսնացած է Բալերինա Քրիստինա Սարգսյանի հետ: Երգիչը երջանիկ ու ներդաշնակ ընտանեկան լուսանկարներ է հրապարակում իր երկրորդ ամուսնությունից: Նշենք նաև, որ Նարեկի ու Քրիստինայի երկրորդ որդին մի  քանի ամիս առաջ է ծնվել:

Нет описания.

Արթուր Աբրահամն իր անձնական կյանքի մասին շատ չի խոսում: Սակայն 2019 թվականի սկզբին տեղի ունեցած նրա ամուսնալուծությունը շատ երկար քննարկվեց: Դրանից շատ չանցած հայտնի դարձավ Արթուրի երկրորդ ամուսնության մասին լուրը: Առաջին ամուսնությունից Արթուրը որդի ունի, իսկ երկրորդից դուստր.  հետագայում Արթուրը նշել է, որ երկրորդ կնոջը ճանաչել է դեռ առաջին ամուսնությունից առաջ:

Нет описания.

Нет описания.

Հովհաննես Ազոյանի` տարիներ առաջ տեղի ունեցած բաժանումը, երկար քննարկվեց: Հետո Հովհաննեսը երկար ժամանակ գաղտնի էր պահում իր անձնական կյանքը, սակայն համացանցում կարելի է որոշ գեղեցիկ լուսանկարներ գտնել իր նոր զուգընկերուհու հետ:

 

 

 

 

 

 

 


 

Մեկնաբանություն

Որոնում