Բուենոս Այրեսում մետրոյի ուղևորները փակել են մոտեցող գնացքի ճանապարհը՝ փրկելով ռելսերին ընկած կնոջը

  • Oct 23, 2019

Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում տղամարդն ուշաթափվել է և մետրոյի ուղևորուհուն պատահաբար հրել այն պահին, երբ գնացքը մոտենալիս է եղել կայարանին: 

Ականատեսները վազում են դեպի հարթակի եզրը և սկսում են ձեռքերով ու պայուսակներով նշաններ տալ մեքենավարին: Հենց գնացքը կանգ է առնում ուղևորուհուց մի քանի սանտիմետր հեռավորության վրա, մարդիկ ցատկում են ռելսերի վրա և դուրս բերում տուժածին: Շուտով կայարան ժամանած ոստիկաններն ու բուժաշխատողները տուժածին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում:

[arajin]

 [media]

Մեկնաբանություն

Որոնում