Բաքու գնացող Հովոն, Հրագի պես կռուտիտ չլինող Թաթան, քայլել չկարողացող Գայանեն, Covid-ով վարակված, բայց հարսանիքին երգող Նարեն, նոր սիրելի ունեցող Լիլիթ Բասյանը, Թելմանի ու Ագնեսայի սիրային զույգի հիվանդության, Ժաննա ու Ռաֆո սկսվող սիրո մասին

  • Apr 02, 2021

 

 

Starnews.amի աչքից ոչինչ չի վրիպում, և մենք կրկին ամփոփում ենք աստղային շաբաթը, իհարկե, չմոռանալով, նրանց սայթաքումները:

Շաբաթը, ինչպես միշտ, աչքի ընկավ քաղաքականության մեջ իրենց քիթը խցկող հայտնիներով:

Սոս Ջանիբեկյանը պարզվեց պաշտպանվում է Նիկոլով, իսկ Հովհաննես Ազոյանն էլ շարունակում է Ալիևին գոհացնելու օպերացիան: Հովոն, չգիտես` ինչու, համառորեն ցանկանում բարեկամություն անելու փորձեր անել: Կարծում ենք՝ Հովոյին Բաքու գործուղելու ժամանակն է, Սոսին էլ թող հետը տանի, կպաշտպանվեն Նիկոլով:

Քաղաքականության մասին, սակայն լռում է Թաթան, ում հորն ու մորն ինքն այդքան ուրախ չէր տեսել: Գոնե երգիչը բարեխիղճ լինի ու Հրագի պես փորձի արդարանալ նախկին սխալների համար: Թաթա, բացի դրանից, մենք ուզում ենք իմանալ՝ հայրդ ու մայրդ հիմա ուրախ են, թե ոչ:

Քաղաքականությունը հետաքրքրում է նաև օվկիանոսից այն կողմ, մասնավորապես՝ Գայանե Ասլամազյանին, ով նախ հայտնեց, որ ամիսներ չի քայլել, ապա Հովիկ Աղազարյանին հայվան ու անհայրենիք անվանեց:

Օվկիանոսից այն կողմ զարմացրեց նաև Անի Երանյանը, ով չնայած տղամարդկային կերպարին՝ խոստովանում է, որ ցանկանում է մայրանալ:

Քաղաքականությունից բացի շաբաթն աչքի ընկավ Covid-ով վարակված հայ հայտնիներով: Նախ միաժամանակ հիվանդացան Թելման Խաչատրյանն ու Ագնեսսա Շահնազարյանը, ովքեր կասկածվում են սիրավեպ ունենալու մեջ, ապա Նարե Գևորգյանը, ով էլ իր հերթին հիվանդ ելույթ ունեցավ հարսանիքի ժամանակ:

 

Հարսանիքներ ու նշանադրությունների պակաս էլ չունեցանք: Նշանադրվեց դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ինչպես նաև համացանցում կրկին քննարկվեց Քրիստինա Եղոյանի հարսանեկան պարը:

 

Հարսանիք, նշանադրեք, դե էլ ուր առանց նաև աստղային երեխաների: Պարզվում է, որ Սիլվա Հակոբյանը ամեն ձևով փորձում է կրկնել իր հոր ճակատագիրը, հիմա  էլ նա է առաջ բրդում իր աղջկան, երգեցնում բեմի  վրա, այն դեպքում, որ վերջինս դեռ նորմալ խոսալ էլ չգիտի:

Շաբաթվա մյուս աչքի ընկած փոքրիկներն էլ Հռիփսիմեի և Մարտինի, Արփի ու Միհրանի և Սարոյի երեխաներն էին:

Starnews.am-ն այս շաբաթ նաև փորձեց գտնել անհետացած  հայ հայտնիներին, ովքեր ժամանակին ամենաշատ պահանջարկ ունեին:

Բացահայտումներ էլ եղան այս շաբաթ, ըստ լուրերի՝ Ժաննա Բուտուլյանը և Ռաֆայել Երանոսյանը սիրավեպ ունեն, ինչպես նաև նոր սիրելի ունենալու մասին ակնարկներ արեց Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանը, ով հետո հասկացրեց, որ դա էժանագին PR է:

 

Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ:

Իսկ եթե ուզում եք աստղային նորությունների մասին առաջինը տեղեկանաք, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջը, իսկ հուզիչ, սեքսուալ, բարի ու մանկական աստղային տեսանյութերին կարող եք հետևել մեր յութուբյան էջում:


 


 

Մեկնաբանություն

Որոնում