Հղի Հռիփսիմե Հակոբյանն էլ է արտագաղթում. նա ծննդաբերելու է ԱՄՆ-ում

  • Mar 29, 2021

 

Starnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:

Երգչուհին համառորեն չի մեկնաբանում իր նոր կարգավիճակը, սակայն Starnews.am-ին հաջողվել նրա՝ կլորացած փորիկով տեսանյութերը հրապարակել:

Starnews.am-ին հայտնի է դարձել, որ Հռիփսիմե Հակոբյանը մեկնում է ԱՄՆ՝ ծննդաբերելու և տևական ժամանակ այնտեղ մնալու, ինչն օրինաչափ է, որովհետև ըստ լուրերի՝ Հռիփսիմե-Մարտին զույգը մտածում է արտագաղթելու և Միացյալ Նահագներում հաստատվելու մասին:

Դե իհարկե, ԱՄՆ-ում ծննդաբերելն ավելի կհեշտացնի նրանց գործերը, քանի որ երեխան կստանա քաղաքացիություն:

Հավելենք, որ Հռիփսիմեն և Մարտինն ունեն ավագ որդի՝ Լեոն, ով փոքր տարիքից սեր է տածում երաժշտության հանդեպ, պարբերաբար հայտնվում են տեսանյութեր, որոնցում տղան երգում է:

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում