Dj Ocean-ն առաջին անգամ նվագեց Արագածի 3200 մ բարձրության վրա՝ սահմանելով ռեկորդ (ֆոտո/վիդեո)

  • Jul 12, 2019

 NEWS.am STYLE-ը գրում է՝

DJ Ocean մականվամբ հայտնի դիջեյ Ալբերտ Կուրշուդյանը երեկ՝ հուլիսի 11-ին, նոր ռեկորդ սահմանեց, որն ամրագրվեց «Գինես»-ի ռեկորդների գրքի անալոգը հանդիսացող Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքում»: Առաջին անգամ Հայաստանում դիջեյը մեկ ժամ 30 րոպե նվագեց Արագած լեռան 3200 մ բարձրության վրա: Թե Ալբերտի, թե Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ նման բարձրության վրա նվագելուն խոչընդոտող շատ հանգամանքներ կային, որոնք կարող էին ձախողել դիջեյի աշխատանքը: Դրանցից է, օրինակ, ճնշման տատանումը, որը կապված է բարձրությունից, ինչը կարող է խոչընդոտել նաեւ երաժշտության հնչողությանը:  [arajin]

«Դժվարություններ շատ կան, որոնցից մեկը ճնշումն է, որը բարձր մակարդակի վրա տատանվում է, քամու հետեւանքով առաջանում են ակուստիկայի խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս, հատկապես, միքսելու պահին»,-բացատրում է դիջեյը, ով Արագածի բարձրունքում հնչեցրեց տարբեր դիջեյների հայտնի միքսերից եւ իր սեփական գործերից: Էլեկտրոնային երաժշտությունը, ռիթմերն ու քամին նոր մթնոլորտ էին ստեղծել Արագածի լանջերին:

«Սա իրոք յուրահատուկ ռեկորդ է, որը գրանցելուց հետո կաշխատենք այն ներկայացնել «Գինեսին»: Սա Հայաստանում կլինի առաջին նման ռեկորդը: Դժվար է ռեկորդ գրանցել ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա՝ թե ֆիզիկական, թե երաժշտական հնչողության առումով: Մենք երաժշտական տարբեր ռեկորդներ ունենք, բայց սա իր բնույթի մեջ առաջինն է: Թթվածնի պակասը, եղանակային պայմանները… տարբեր բաներ կան, որոնք կարող էին խանգարող հանգամանքներ լինել»,-ասում է Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

 

Արագածի լանջին ռեկորդ սահմանելու միտքը ծնվել է Ալբերտի եւ նրա թիմի մոտ.

 

 

շարունակությունը՝ այստեղ 

Մեկնաբանություն

Որոնում