Էդ փչովի կուկլան չհոգնե՞ց հանգստանալուց. Արենայի 18+ կատակը Լիլի Մորտոյի մասին (տեսանյութ)

  • Jun 12, 2021

 

Women's club-ի անդամները միշտ էլ աչք են ծակել 18+ հումորներով, սակայն երբեմն նրանք չափն անցնում են՝ մոռանալով, որ իրենց լսարանի մեծ մասը հենց դեռահասներն են:

Հերթական անգամ նրանց հումորը գռեհիկ է և ոչ հեռուստատեսային: Համարներից մեկում ԱՄՆ-ից  վերադարձած  Արենա Զենալյանը հետաքրքրվում է, թե որտեղ է Լիլի Մորտոն, ինչին ի պատասխան Տոման ասում է. «Լիլին գնացել է հանգստանալու»: Հնչում է Արենայի պատասխանը. «Պարզա, հեսա կգա», ապա Տոման ասում է` ոչ, Դուբայ է գնացել:

Արենան նաև հավելում է. «Էդ փչովի կուկլան չհոգնե՞ց հանգստանալուց»:

Ինչ խոսք, Women's club-ի անդամները հումորը շփոթել էր գռեհիկության հետ, նրանց թվում է, որ սրամտելու համար պետք է պարտադիր 18+ կատակներ անել՝ մոռանալով, որ այդ ձևով նրանք օրինակ են ծառայում, և գռեհիկությունը դառնում է սովորական ու օրինաչափ՝ հատկապես դեռահասների շրջանում:


 

Մեկնաբանություն

Որոնում