Էլեն Ազնավուրյանն ամուսնանում է. Starnews-ին հայտնի է դարձել օրը

  • Jun 15, 2021

 

Դերասանուհի Էլեն Ազնավուրյահի համար 2021 թվականի տարեմուտը հիշարժան էր: Էլենի ընտրյալը՝ Բորիս Մկրտրյանը, ով աշնանը ռազմաճակատում էր, նրան կեսգիշերին նշանադրության առաջարկություն էր արել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: 

«Պատերազմի օրերին լինելով սահմանին՝ ցանկությունս մեկն էր՝ Աստծո կամոք ամեն ինչ ավարտվի, եւ նշանադրվեմ ու ամուսնանամ: Երկար-բարակ չեմ մտածել, թե ինչ անել, փոխարենը համոզված էի՝ անել ամեն ինչ Աստծո օրհնությամբ եւ Աստծո տանը: Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ծառայության մեջ եմ, խնդրեցի այնպես կազմակերպել, որ այդ ամենը լինի Նոր տարվա գիշերը»,-հարցազրույցներից մեկում նշել էր Էլենը:

Առհասարակ, Էլեն Ազնավուրյանն այն հայտնիներից է, ով չի խուսափում խոսել անձնական կանքի մասին: Հայտնի է, որ Բորիսը մասնագիտությամբ բժիշկ է:

Starnews-ին հայտնի է դարձել, որ հունիսի 26-ին տեղի է ունենալու Էլենի և Բորիսի հարսանիքը: Զույգը ռեստորաններից մեկում նշելու է իր միությունը:


 

Մեկնաբանություն

Որոնում