Արթուր Գրիգորյանը երկրորդ անգամ պապիկ է դարձել: Ծնվել է նրա որդու՝ Նարեկ Գրիգորյանի ու հարսի՝ Անի Գաբրիելյանի առաջնեկը:
Նշենք, որ Արթուր Գրիգորյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի ընտանիքները խնամիներ են: Անին Արփիի հարազատ քույրն է։
Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հրապարակել է իր և Արփի Գաբրիելյանի լուսանկարը Էրեբունի բժշկական կենտրոնից և նշել, որ իրենց ընտանիքում աղջիկ է ծնվել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3270 գրամ քաշով և 51 սմ հասակով:
Արփի Գաբրիելյանը քույրիկի նորածին դստեր հետ տեսանյութ է հրապարակել։ Միակ դեպքն է, որ դերասանուհին ուշադրություն չի դարձրել ոչ իր արտաքաին տեսքին և ոչ էլ տեսանյութի որակին։
[arajin]
[arajin]