Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում։
[media]
Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի բարեկամներ, երկար ընդմիջումից հետո, վերջապես, Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում ։
Օգոստոսի 28, 29, 30-ին, 2019թ. նա կներկայացնի իր նոր «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում։
Սիրով ու անհամբեր սպասում ենք…
Տոմսերի վաճառքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի էջում»։