«Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման». Գուրգեն Դաբաղյանն ամուսնանում է (լուսանկարներ)

  • Jul 29, 2019

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ամուսնանում է։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ՝ լուսանկարներ տեղադրելով սիրելիի՝ Իննայի հետ։

«Սիրելի հայրենակիցներ, դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի եւ ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ եւ ինձ համարում եմ բախտավոր մարդ:  [arajin]

Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, եւ իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել է նա՝ նշելով, որ տեղի կունենա իր կյանքի ամենակարեւոր եւ ամենահիշարժան օրերից մեկը: «Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- գրել է երգիչը՝ օգտագործելով նաեւ «հարսանիք» հեշթեգը։

 [media]

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում