EXCLUSIVE.Բալիկներս շատ են ցանկանում քույրիկ կամ եղբայր ունենալ. Աննա Թովմասյանը՝ կրկին մայրանալու ցանկության մասին

  • Aug 03, 2024

Երգիչ Արամեի կինը` Աննա Թովմասյանը, արդեն հասցրել է հանրությանը սիրելի դառնալ:

Աննան ակտիվորեն վարում է իր միկրոբլոգը` այնտեղ ներկայացնելով իր և իր ընտանիքի առօրյան:

Վերջին շրջանում StarNews-ը ձեզ էր ներկայացրել մի հոլովակ, որտեղ Արամեի և Աննայի որդին` փոքրիկ Մարատը լաց լինելով խնդրում էր իր համար եղբայր ունենալ:

StarNews-ը կապ հաստատեց հասկանալու համար արդյոք աստղային զույգը պլանավորում է  երրորդ բալիկն ունենալ:

Աննան զրույցի ընթացքում պատասխանել է մի քանի այլ հարցի ևս:

Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը ամուսնությունից և հետո արդեն երեխաներից հետո։

– Իհարկե ինչպես բոլորի մոտ, ինձ մոտ էլ կյանքս փոխվեց, և դա շատ նորմալ է: Կարևորը փոխվեց դեպի լավը:

Ես հասկացա է ինչ է նշանակում ունենալ սեփական ընտանիք, զգալ ընտանիքիդ քաղցրությունը, ջերմությունն ու սերը:Իսկ արդեն երեխաներից հետո ավելացավ պատասխանատվությունը`  երբ պետք է  ամեն ինչ անես, որ լավ մարդիկ մեծանան: 

Հե՞շտ է արդյոք ամենացանկալի երգիչներից մեկի կինը լինելը։ Չկա՞ արդյոք խանդի փոքրիկ արտահայտումներ։ 

– Արամեն շատ պարկեշտ  և հավատարիմ մարդ է: Նա երբեք առքիթ չի տվել, որ ես խանդեմ:

Դուք ևս շատ ակտիվ գործունեություն եք ծավալում ինստագրամյան հարթակում։ Ինչպե՞ս է վերաբերվում Արամեն ձեր գործունեությանը։

-Արամեն շատ դրական է մոտենում և ակտիվ հետևում է իմ էջին:

Ձեր երեխաները արդեն հասցրել են դառնալ սիրելի հանրության համար, ի՞նչ կասեք 3-րդ երեխա ունենալու ցանկության մասին։ Պլանավորու՞մ եք արդյոք փոքրիկ ունենալ։ Հատկապես, որ ձեր որդին ևս ունի ցանկություն՝ էլի քույր և եղբայր ունենալու։

– Այս թեմայով վերջերս շատ եմ սկսել մտածել , քանի որ բալիկներս շատ են ցանկանում քույր կամ եղբայր ունենալ: Երբ փոքրիկ երեխա են տեսնում միանգամից գալիս են ու ինձ ասում, որ մամ մենք էլ ենք ուզում բալիկ:

Մեկնաբանություն

Որոնում