Exclusive. Մագա Հարությունյանը՝ Գոռ Համբարձումյանի հետ հարաբերությունների, ընկերոջ արձագանքի և ոճի կտրուկ փոփոխության մասին

  • Jan 22, 2022

ArmLady.am-ը գրում է.

Դերասանուհի, Տիկ Տոկից հայտնի դարձած Մագա Հարությունյանն այս ընթացքում գտնվում է Ֆրանսիայում: Բացի իր առօրյան ցույց տալուց՝ Մագան կիսվում է նաև տեսանյութերով և հերթական անգամ զարմացրել է իր հետևորդներին վարսերի փոփոխությամբ.

«Ոճիս կտրուկ փոփոխությանը շատ հեշտ հարմարվեցի ու չեմ ափսոսում, որ արել եմ: Իմ կարծիքով՝ արածս ոճափոխությունների մեջ սա ամենահաջողվածն էր և, ինչպես հասկանում եմ, հետևորդներիս էլ դուր եկավ: Ես հասկանում եմ՝ մարդիկ կարող են մտածել, որ կեղծամ է, բաց չէ, ժողովուրդ, իրոք կտրել եմ ու դեռ երկար եմ պլանավորում այսպես մնալ»,- Armlady.am-ի հետ զրույցում նշեց Մագան:

Դերասանուհին ասում է, որ Ֆրանսիան չի ներշնչել դիմել նման փոփոխության, այլ լավ առաջարկը, որի մասին դեռևս չի կարող խոսել, սակայն վստահեցնում է՝ բավականին լավն է:

«Ֆրանսիան շատ եմ հավանել, մարդկանց մտածելակերպը, երկիրը, ամեն ինչ ինձ շատ է դուր գալիս, բայց ապրելու համար պետք է երկար մտածել, նույնիսկ ֆրանսիացիներին, ովքեր այստեղ են ծնվել, դժվար է ապրել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություն

Որոնում