EXCLUSIVE. Մեծ ու շքեղ մենահամերգ՝ Հռիփսիմե Հակոբյանից, նոր ֆիլմում նկարահանվելու հրավեր՝ Լեոյին․ երգչուհու մեկնաբանությունը

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը օրերս ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան էր կազմակերպել։ Հետևորդների հարցերի ու արձագանքների կենտրոնում երգչուհու նոր մենահամերգի ցանկությունն էր։ Ինստագրամյան օգտատերերից շատերն էին նշել, որ սպասում են նոր երգերի ու մեծ մենահամերգի։
Անդրադառնալով նման դրական մեկնաբանություններին՝ Հռիփսիմե Հակոբյանը StarNews-ին հայտնեց, որ անչափ հաճելի է նման արձագանքը։
«Պլաններում կա մեծ ու շքեղ մենահամերգը՝ հագեցած հին ու նոր սիրված երգերով», – ընդգծեց երգչուհին։
«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունից, ինչպես նաև՝ որպես դերասան հանդես գալուց հետո, լսարանը նորություններ է սպասում նաև Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի ավագ որդուց` Լեոյից։ Վերջինս նաև այս ընթացքում կարողանում է համատեղել կրթությունը, առօրյա զբաղվածությունն ու ժամանակ է տրամադրում սիրելի գործին։
«Լեոն ակտիվ դպրոցական կյանքով է ապրում, կրթվել, պարապմունքներ սպորտային, հաճախում է կիթառի դասերի, ունի կանադահայ ռեժիսորի կողմից ֆիլմում նկարահանվելու հրավեր,այս պահին դա ենք քննարկում դեռ», – խոսելով Լեոյի ծրագրերի մասին՝ նշեց Հռիփսիմեն։
Երգչուհու խոսքով՝ հետաքրքիր նորություններ շատ ունեն, բայց դեռ` առանց փակագծերը բացելու։

















