EXCLUSIVE. «Ինձ մոտ էմոցիաները շատ խառն են»․ երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող Մաշ Իսրայելյանը՝ սպասվող ծննդաբերության, հույզերի ու դստեր խանդի մասին

Ամիսներ առաջ երգչուհի Մաշ Իսրայելյանը ուրախալի լուրով կիսվեց հետևորդների և երկրպագուների հետ՝ հայտնելով, որ ինքը և ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, երկրորդ անգամ ծնողներ կդառնան։

Երգչուհու փոքրիկը շուտով լույս աշխարհ կգա։ Երկրորդ անգամ մայրանալու բերկրանքը վայելող երգչուհին StarNews-ին պատմել է այս փուլում իր զգացողությունների, սպասումների ու դստեր՝ Աննայի մասին։

«Հիմա անհամբեր սպասում ենք մեր ճուտիկին, ինձ մոտ էմոցիաները շատ խառն են, մտածում եմ՝ ինչպիսին կլինի, ինչ արտաքին կունենա, Աննաս ինչպես կընդունի, ինչ ռեակցիա կտա, արդյոք կդիմանամ հիվանդանոցում՝ Աննայիս չտեսնելով»,- նշեց Մաշը՝ ընդգծելով, որ թեև դուստրը անհամբերությամբ սպասում է փոքրիկին տեսնելուն, միևնույն ժամանակ խանդի որոշակի դրսևորումներ ունի, որոնք փորձում են հարթել։

«Աննաս շատ սպասում է, քանի որ մենք փորձել ենք իրեն հնարավորինս տրամադրել, որ ճուտիկ է գալու, դու խաղալու ես իր հետ։ Ինքը շատ է սպասում, բայց, դրա հետ մեկտեղ խանդում է, բնականաբար, դեռ չի գիտակցում ինչ է կատարվում։ Հիմնական մտահոգությունս դա է, թե ինչպես Աննան կընդունի մեր ճուտիկի գալը։ Աննան այն փուլում է գտնվում, որ բոլորին խանդում է»։

Մեզ հետ զրույցում երգչուհին նաև հայտնեց, որ փոքրիկի սեռը վաղուց պարզ է, անունն էլ արդեն որոշել են։ Մաշի խոսքով՝ հետևորդներին երկար սպասեցնել չի տա, երեխայի անունը կհայտնի հենց փոքրիկի ծնվելու օրը։