EXCLUSIVE. «Մենք միշտ պատրաստ ենք»․ Աննա Թովմասյանը՝ երրորդ բալիկ ունենալու մասին

Արամեի և Աննա Թովմասյանի որդու՝ Մարատի տեսանյութը, որտեղ նա մայրիկից հետաքրքրվում էր, թե արդյոք իրենց ընտանիքում բալիկ ծնվելու է, անմիջապես տարածվեց ու սիրվեց լսարանի կողմից։
Հրապարակման մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ էին օգտատերերը, ովքեր համակարծիք էին Մարատի հետ՝ նշելով, որ իսկապես ուրախ կլինեն նման գեղեցիկ ընտանիքում ևս մեկ բալիկ տեսնել։
StarNews-ը ընտանիքի հնարավոր համալրման թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստացավ նաև Աննա Թովմասյանից։
«Մենք միշտ պատրաստ ենք, Աստված առաջ»․ մեզ հետ զրույցում նշեց Աննան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննան հրապարակել էր իր և որդու բավականին զվարճալի և ջերմ խոսակցությունը։ Մարատը մայրիկին խնդրել էր երեխա «պատվիրել»։

















