Գայանե Ասլազազյանը հիմա էլ որոշել է տանգո պարել այլ տղամարդու հետ (տեսանյութ)

  • Nov 09, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը  ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ ամուսնանալուց հետո, տեղափոխվել և ինքը նույնպես մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։
Դերասանուհին սոցցանցերի իր էջերում այդքան էլ ակտիվ չէ ու միայն բացառիկ դեպքերում է հրապարակումներ անում։ Բայց, ամեն դեպքում, նա կարծես որոշել է ուղղել իր սխալն ու վերջերս ակտիվություն է ցուցաբերում։ Բացի այն, որ դերասանուհին բացահայտ աչքի ընկնող ակտիվություն է ցուցաբերում, նա նաև էջից հեռացրել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները։ 
Դերասանուհին նույնիսկ խմբակայնին լուսանկարներում առանց ամուսնու է։ Իսկ առաջ հաճախ միայն ընկերական միջավայրում լուսանկարներ էր հրապարակում՝ հենց ամուսնու հետ։ 
Մինչ համացանցի օգտատերերը Գայանեի ու ամուսնու բաժանման մասին իրենց վարկածներն են առաջ քաշում, Գայանեն շարունակում է վարել Post Scriptum հաղորդումը ու հրապարակումներ անել հյուրերի հետ։ Դերասանուհին հերթական տեսանյութն է հրապարակել։ 

[arajin]

 

 [media]

Մեկնաբանություն

Որոնում