Երգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանը միասին հանդես էին գալիս «Ուշացած սեր» հեռուստասերիալում։ Սերիալում նրանք բազում դժվարություններ հաղթահարելուց հետո ի վերջո ամուսնանում եւ գեղեցիկ ընտանիք են կազմում։ Ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում երկրպագուները համոզված էին, որ նրանք իրական կյանքում նույնպես զույգ են, սակայն նրանցից ոչ մեկը չէր բարձրաձայնում դրա մասին։
[arajin]
[media]
Երեկ երեկոյան Գոռ Եփրեմյանն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպիսի գեղեցիկ առաջարկություն է արել ընտրյալին։ Ուղղաթիռ, վարդի թերթեր, գեղեցիկ կազմակերպված անակնկալ՝ Էլենի ծննդյան կապակցությամբ։ Հենց Էլենի ծննդյան օրը զույգն օրինականացրեց հարաբերությունները։ Հրապարակմանը կից Գոռը գրել է․ «Այո, դուք ճիշտ եք զգացել ամեն ինչ»։