Գրիգոր Դանիելյանի համար սիթքոմները հոր դուքյանն են, նախ տղուն է դրանց մեջ խցկում, հիմա էլ կնոջն առաջ բրդելու ժամանակն է

  • Mar 18, 2021

 

Գրիգոր Դանիելյանի կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի մասին որևէ մեկը չէր հիշի, եթե նա չլիներ հումորիստ, դերասանի կինը:

Հռիփսիմեն երբեք էլ հանրությանը հետաքրքիր չի եղել որպես հանրային կերպար, որևէ մեկը չի էլ հիշի, թե նա նախքան Գրիգորի հետ ամուսնանալն ինչ է երգել:

Դա շատ լավ հասկանալով՝ Գրիգորը նախ նախաձեռնեց իրենց համատեղ տեսահոլովակների թողարկումը, բայց կնոջը հայտնի ու հետաքրքիր դարձնելու համար դրանով չսահմանափակվեց:

Հիմա էլ Գրիգորը բզբզում է, որ կինը դերասանուհի դառնա: Հռիփսիմեն խաղալու է նոր՝ Popcorn սիթքոմում: Ինչ է ստացվում, Գրիգորը նախ սիթքոմներում տեղավորում է որդուն՝ Ալբերտոյին, հիմա էլ կնոջն առաջ բրդելու ժամանակն է:

Տպավորություն է, որ Գրիգորի համար իրենց սերիալը հոր դուքյանն է, մեկ տղուն է խցկում, մեկ էլ կնոջը:

Մեկնաբանություն

Որոնում