Մարիամ Ադամյանը բալիկի՞ է սպասում. կլորացած փորիկով բացառիկ լուսանկարներ

  • Oct 08, 2022

Դերասանուհի Մարիամ Ադամյանի հարսանեկան արարողության մանրամասների մասին StarNews-ն առաջինն էր, որ հրապարակեց:

 

 

Փետրվարի 27-ին տեղի էր ունեցել նրանց հարսանիքը:

Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:

Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:

Հավելենք, որ նորապսակները երեկոյի ընթացքում նաև շնորհավորել էին իրենց գործընկերուհի Դիանա Մալենկոյին, ում ծնունդն էր: Հաղորդավարուհի, դերասանուհին դարձել է 27 տարեկան:

Նրան շնորհավորել էին՝ անակնկալ տորթ մատուցելով:

Հավելենք, որ դերասաններին սկսել էին սիրավեպ վերագրել «Էլենի օրագիրը» սերիալից հետո:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք նշանադրվել էին, չնայած դրան՝ չէին խոսում իրենց անձնական կյանքի մասին:

Մարիամն իր սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղից երևում, որ նա կլորիկացած փորիկով է: Մարիամը հնարավորինս փորձել է տեքստ գրել ու այդ հատվածում փակել հղիությունը, սակայն մեր աչքից ոչինչ չի վրիպում:

 

Մեկնաբանություն

Որոնում