Հայ աստղերից ո՞վ է առաջինը կազմակերպել օնլայն համերգ իր երկրպագուների համար

  • Apr 22, 2020

Կարանտինի ընթացքում հայ աստղերը փորձում են ամեն մեկը յուրովի զբաղեցնել և ուրախացնել իրենց հետևորդներին և երկրպագուներին: Ոմանք ուղիղ եթերների միջոցով բազմապիսի ուտելիքներ են պատրաստում, ոմանք իրենց հայտնի ընկերների հետ «ուղիղ եթեր» ձևաչափով շփվում են և այդ հաճելի շփումը հասանելի է նրանց հետևորդներին:

Աստղերից ոմանք էլ որոշել են համերգ կազմակերպեն, բայց այս դեպքում «արտակարգ հաներգ»: Համերգի արտասովորությունը կայանում է նրանում, որ բեմը կամ նրանց բնակարանն է, կամ որևէ ձայնագրման ստուդիա, իսկ հանդիսատեսը` հետևորդները: Նրանք երգելու էին իրենց հին ու բարի երգերը:
Հենց այդպիսի բարեգործական համերգ էլ տեղի ուն եցավ Ապրլիլի 18-ին, որին մասնակցեցին բազմաթիվ հայ հայտնի կատարողներ։

Այս պահի դրությամբ նման «մենահամերգ» պետք է տեղի ունենա երգիչ Սարոյի մասնակցությամբ: «Ուղիղ եթերով մենահամերգ» ֆերմատով շուտով հանդես կգան նաև Սիլվա Հակոբյանը, Սոֆի Մխեյանը և երգիչ Մհերը:

Իսկ ով է առաջին համարձակը, ով նման գաղափար է ունեցել և հանդես է եկել նման ֆորմատոգ մենահամերգով:

Starnews.am-ը մանիտորինգ է արել աստղերի էջերը ու պարզել որ առաջինը եղել է երգչուհի Նունե Եսայանը (իսկ անվճար մենահամերգ առաջին անգամ արել է Դավիթ Ամալյանը ով կորոնավիրուսով վարակվածների համար կազմակերպել էր բաց համերգ-խմբ):

Նունե Եսայանի մենահամերգը տևել է մոտ մեկուկես ժամ, որի ընթացքում բա կատարել է հայտնի և սիրված երգեր, ինչպես նաև իր հետևորդների խնդրանքով կատարել է նախատեսված երգացանկից դուրս երգեր:

Մենք կշարունակենք լուսաբաներ հայ հայտնիների «կարատինյան կյանքը»:

Իսկ այժմ կարող եք ևս մեկ անգամ դառնալ Նունե Եսայանի մենահամերգի «հանդիսատեսը»:

 
 

Մեկնաբանություն

Որոնում