Հայ աստղերը պատերազմի ժամանակ օգտագործեցին քաղաքացիներին, իսկ այսօր ՏԺԺՈՒՄ ու քեֆ են անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Mar 09, 2021

 

Հայկական շոու բիզնեսում երեկ իսկական տոն էր, քանի որ ամենահայտնի ու ամենաշատ վարձատրվող երգիչներն իսկական իրարանցում էին առաջացնում ու տարբեր ռեստորաններում քեֆ ու ուրախություն էին կազմակերպում։ Համացանցային օգտատերերը շատ կտրուկ էին անդրադարձել երգիչների քեֆ ուրախություն կազմակերպելուն։Մեկնաբանություններում նշում էին, որ ամոթ է նմանատիպ քեֆ ուրախություն կազմակերպելը, քանի որ դեռ կանայք կան, ովքեր չեն գտել իրենց երեխաներին, և հազարավոր կանայք կան, ովքեր այդպես էլ իրենց սիրելիից շնորհավորանք ու բարեմաղթանք չստացան։ Պետք է յուրաքանչյուր պարագայում հաշվի առնել, թե ինչ է կատարվում շուրջդ ու հարգել այն մարդկանց, ովքեր հանուն ձեր քեֆերի զոհվեցին։

 

Աստղիկներին, թվում էր, որ ամենամեծ զոհաբերությունը, որը կարող էին անել՝ պատերազմի օրերին իրենց սթորինում և փոսթերում խնդրելն էր, որ մարդիկ միանան իրենց, աջակցեն զինվորին ու Արցախից եկածներին: Ինչ է ստացվում՝ հայ աստղիկները պարզապես պատերազմի ժամանակ օգտագործում էին շարքային քաղաքացիներին, նրանց օգնությունների հաշվի սեփական PR-ն էին անում, գումար չհանգանակելով իրենց բարերարի տեղ դնում ու բոլորիս աչքը մտցնում իրենց չարածը: Սակայն երբ եկել է ժամանակը, որ պետք է մի բան անեն, ավելի ճիշտ՝ չանեն, ուղղակի զուսպ լինեն, իհարկե, անում են հակառակը ու հպարտանում, որ այսպիսի ՏԺԺԺ Մարտի 8 են ունեցել: Մինչ դուք տժժում եք, ոմանց սիրտն էլ ցավում է, բայց դուք դա չեք լսի, քանի որ ձեր տժժիկնների աղմուկը շատ բարձր է:

Հեղինակ՝ Արմեն Արշակյան

Մեկնաբանություն

Որոնում