Այս տարին հիշարժան ու առանձնահատուկ էր հայ շոուբիզնեսի մի քանի հայտնի զույգերի համար։ Նրանց կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը նոր գույներով լցրեց նրանց կյանքը։
Starnews.am-ը ներկայացնում է հայ շոուբիզնեսի այն 5 զույգերին, ովքեր այս տարի ծնող են դարձել։
Հուլիսի 26-ին լույս աշխարհ է եկել Ձյունիկի ու Մեսրոպի որդին՝ Խաչատուրը։ Զույգը դեռ Ձյունիկի ծննդաբերությունից մեկ ամիս առաջ տեղափոխվել էր Գերմանիա և չեն շտապում տեղեկացնել՝ կվերադառնան Հայաստան, թե ոչ։
Տարին խորհրդանշային էր նաև Սիլվա Հակոբյանի համար։ Օգոստոսի 6-ին ծնվել է երգչուհու դուստրը, ում ծնողները տվել են Միլա անունը։
Սիլվան դստեր անունն ընտրել էր դեռ վաղուց, երբ անգամ ամուսնացած չէր։ Երգչուհին ասում է, որ ամուսինը միանգամից համաձայնություն է տվել դստեր անունի ընտրությանը։
Իսկ օգոստոսի 7-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Լուսինե Թովմասյանի երրորդ զավակը։ Լուսինեն այս անգամ էլ որդու համար է օրիգինալ ու չկրկնվող անուն ընտրել՝ Ալեք։ Իսկ Լուսինեի դուստրը՝ Արիանան արդեն 7 տարեկան է։
Եթե Լուսինե Թովմասյանը ԱՄՆ էր մեկնել որդում այնտեղ լույս աշխարհ բերելու համար, ապա Մերի Մակարյանն արդեն մի քանի տարի է ԱՄՆ-ում է ապրում, որտեղ էլ հենց ծնվել է դերասանուհու դուստրը։
Մերին դեռ դստերը ցույց չի տվել և ոչ էլ անունն է հայտնել, սակայն բարեբախտաբար և նորածինը, և նորաթուխ մայրիկն իրենց լավ են զգում։
Եվ որպես բոնուս։ Շոուբիզնեսի ամեանգեղեցիկ ու սիրառատ զույգերից մեկը՝ Արամեն ու Աննա Թովմասյանը 2-րդ զավակին են սպասում։
Օրեր առաջ զույգը հայտնեց, որ շուտով կրկին ծնող են դառնալու ու մի քանի ամսից կույս աշխարհ կգա նրանց որդին՝ Մարատը։