Հայկական շոու բիզնեսի սեքսուալ թոփ քառյակ (տեսանյութ)

  • Jun 15, 2021

Starnews-ն այս անգամ ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր չեն վախենում համարձակ երևալուց ու կոտրում են սեքսուալության կարծրատիպերը:

Нет описания.

Լիլիթ Կարապետյանը, հայտնվելով երգի ասպարեզում,  փոխել էր երգչուհու կերպարի վերաբերյալ պատկերացումը:  Նա բեմում էր հայտնվում այնպիսի կերպարներով, որոնք հատկապես այդ տարիների համար բավական համարձակ էին: Ըստ Լիլիթի՝ կարևորը, որ  եղբայրը՝ Կարենը, իրեն այդ հարցում ոգևորում են: Լիլիթ Կարապետյանը 90-ականների ամենասեքսուալ երգչուհին էր:

Нет описания.

Երգչուհի Գայա Արզումանյանը միշտ էլ աչք է ծակել իր համարձակ կերպարով: Նա երբեք չի բարդույթավորվել և գրեթե միշտ համարձակորեն մերկացրել է մարմինը:

Իր համարձակ կերպարի վերաբերյալ Գայան բազմիցս է խոսել՝ նշելով, որ իրականում դա կերպար է, որ կյանքում ինքն այլ է: Գայան նաև բազմիցս ասել է, որ ավանդական ընտանիքում է մեծացել և ստացել է խիստ դաստիարակություն:

Երկար ժամանակ համացանցում քննարկվում էր նաև Գայայի կուսության թեման, քանի որ գրեթե միշտ կիսամերկ հանդես եկող երգչուհին պնդում էր, որ կույս է:

Нет описания.

2000-ականներին Շպռոտին հաջողվեց զարմացնել ոչ միայն իր բեմական անվամբ, այլև կիսամերկ լուսանկարներով: Հայրենիքում հաջողություններ ունենալուց հետո Շպռոտն անակնկալ կերպով հեռացավ և հաստատվեց ԱՄՆ-ում: Երգչուհին չի թաքցնում, որ պլաստիկ վիրահատություններ է կատարել՝ ավելի սեքսուալ դարձնելով իր մարմինը:

Нет описания.

Ջուսը հայկական շոու բիզնեսի բոլոր ժամանակների ամենահամարձակ երգչուհիներից է: Նա չի վախենում իր մարմինը ցուցադրելուց, հարկ եղած՝ դեպքում  համբուրում է կնոջ բոլոր ներկայությամբ: Ջուսը թեպետ կոտրել է կարծրատիպեր, սակայն այդ ամենը նրան ավելի շատ դարձրել է սկանդալային, քան մասսայական:


 

Մեկնաբանություն

Որոնում