Հայտնի է, թե Գայանե Ասլամազյանի ամուսինն ու նրա քույրը ինչու են կալանավորվել․ մանրամասներ

  • Nov 27, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր առաջին անգամ խոսել է իր ամուսնալուծության մասին և ասել, որ նախկին ամուսինը՝ Ջիանի Օնչոն, գտնվում է կալանավայրում:

Գայանեն չի մանրամասնել, թե նախկին ամուսինն ինչու է կալանավորվել: Այս մասին հրապարակում գտանք ամերիկյան ktla.com կայքում: Հրապարակումն արվել է դեռևս սեպտեմբերի 13-ին:

Աղբյուր գրում է, որ Վարդգես Մարկոսյանը, որը ներկայանում է որպես Ջիանի Օնչո, Դեյվիդ Պետրոսով և Լարամ Նարմեն, ընդունել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքը: Կոկաինը թաքցված է եղել կենցաղային իրերի մեջ: Նա դրանք ուղարկել է Ավստրալիա:

47-ամյա Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ է զբաղվել: Նրա հանցակիցը եղել է քույրը՝ Իռեն Մարկոսյանը, որը ևս իրեն մեղավոր է ճանաչել: 

Նրանք մեղադրվում են նաև 3,5 միլիոն դոլար լվանալու համար: 

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություն

Որոնում