Հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանը իր Range Rover-ով վթարի է ենթարկվել (լուսանկարներ)

  • Sep 17, 2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Ագախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային:

Niva–ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: 

 [arajin]

 [media]

Մեկնաբանություն

Որոնում