Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը մեղրամիսն անցկացնում են Մալդիվներում (լուսանկարներ)

  • Jun 22, 2019

Նախորդ շաբաթվա ամենաքննարկվող թեման Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանիքն էր: Վենետիկում կայացած հարսանիքը առանձնացավ իր շքեղությամբ ու նրբաճաշակությամբ: Այս հարսանիքի բոլոր դետալները մանրակրկիտ քննարկվեցին համացանցում: [arajin]

Հարսանիքից հետո Հենրիխը կնոջ հետ մեկնել է Մալդիվներ: Այս մասին հրապարակումներ են հայտնվել Ինստագրաամում, որտեղ Մալդիվների օդանավակայանի աշխատակիցը, որը նաև Հենրիխի երկրպագուն է, լուսանկարներ էհրապարակել ֆուտբոլիստի հետ և նշել, որ լուսանկարներն արվել են հունիսի 19-ին: 

Հեշթեգերում էլ նշված է, որ Հենրիխը մեկնել է Մալդիվներ՝ մեղրամսի:

 [media]

Մեկնաբանություն

Որոնում