Հինգ մանրուք, որոնք գաղտնի գրգռում են տղամարդուն (նկարազարդումներ)

  • Feb 26, 2020

1. Դուք քնքշորեն գրկախառնվում եք, եւ նա հասկանում է, որ դուք… առանց ներքնազգեստի եք: Հրաշալի զգացողություն է… Եվ այնքան լավ է այդ պահին նրա պարանոցին հպվելն ու մռլտալը: Միայն թե տեսնեիք նրա դեմքը… Վայելք է:

2. Առավոտ է: Դուք նոր-նոր եք արթնացել եւ որոշել եք ձգվել, ճկել մեջքը… Իսկ նա արդեն երեւակայում է, թե ինչպես կճկվեք, երբ վայելքի գագաթնակետին հասնեք:  [arajin]

3. Դուք արթնացել եք, հագնվել, համբուրել սիրելիին ու գնացել գործերով, իսկ անկողնում ձեր բույրն է մնացել: Գիտե՞ք, թե ինչ կանի, երբ ձեր հետեւեից փակի բնակարանի դուռը: Կնետվի անկողին, կգրկի ձեր բարձն ու կշնչի ձեր վարսերի բույրը:

4. Դուք որոշել եք քորել ոտքը կամ մեջքը, եւ վերմակի տակ ձեր ձեռքը հայտնվում է նրա գոտկատեղից ներքեւ…

5. Ձեզ հեռախոս, գիրք է պետք կամ հեռուստացույցի վահանակն եք որոնում ու կախվում եք անկողնուց, իսկ նա վայելում է այդ տեսարանը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում