Հոգևորականը ձերբակալվել է եկեղեցական կացարանում սեքս-ստրուկ պահելու համար

  • Apr 13, 2020

Իտալիայի ոստիկանությունը եկեղեցու ծառայողի է ձերբակալել, ով կասկածվում  է խմբակային բռնաբարության նպատակով  Նիգերիայի բնակչուհուն առևանգման մեջ:  Շուրջ երկու շաբաթ կինը գտնվել է սեքսուալ ստրկության մեջ:   Այս կերպ եկեղեցականը որոշել է «պատժել» նիգերիացուն` իր հետ սեռական կոնտակտի մեջ չմտնելու համար:   Պատանդին  գտել են Առաքելական եկեղեցու մոտ:   39-ամյա կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկները վերջինիս վիճակը բավարար են  գնահատում:   Այս մասին գրում է The Roma Capitale News-ը:

Հաստատված տվյալների համաձայն` նիգերիացուն  առևանգել են այն բանից հետո, երբ  վերջինս մերժել է հոգևոր հովիվի  առաջարկը:  Հոգևորականի հետ երկու` 31 և 39 տարեկան նիգերիացի են եղել,  որոնք էլ  մասնակցել են առևանգմանը, ինչպես նաև երկու կին, որոնք հետևել են կնոջը:

Առևանգված կինը շուրջ տաս օր փակի տակ է անցկացրել:  Ողջ ընթացքում առևանգողները  կնոջը խմբակային բռնաբարության են ենթարկել:

Վերջիվերջո զոհին հաջողվել է հանցագործների  բացակայության ընթացքում հեռախոս ձեռք բերել և զանգահարել 1-33 հեռախոսահամարով:  Այնուհետև  դեպքի  վայր է ժամանել ոստիկանությունը և խուզարկություն իրականացրել եկեղեցում և  հարակից տարածքում:

Արդյունքում երեք հոգի ձերբակալվել են, այդ թվում նաև` հոգևորականը, իսկ կանայք, որոնք հետևում էին տուժածին, բաց են թողնվել գրավի դիմաց, որպեսզի  հոգ տանեն իրենց երեխաների մասին:

Ներկայումս ոստիկանությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե այս հանցագործությունը միա՞կն է, թե՞ այլ տուժածներ էլ կան: 

 

 
 

 

Մեկնաբանություն

Որոնում