Մոդել Այիշա Թանը Gucci-ի ցուցադրության ժամանակ, որին մասնակացել էր նաև Արմինե Հարությունյանը, բողոքի ակցիա է իրականացրել:
Նա ափերին «հոգեկան առողջությունը նորաձեւություն չէ» գրությամբ դուրս է եկել հարթակ․ այսպիսի բողոք Gucci-ի՝ զսպաշապիկներ հիշեցնող հավաքածուից: Ավելի ուշ Այիշան Instagram-յան իր էջում հայտարարել է, որ ինքը եւս հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել: Ավելին՝ նրա ընտանիքն ու ընկերները տառապել են ծանր հոգեկան խնդիրներով, այդ թվում շիզոֆրենիայով:
[arajin]
«Այնպիսի մեծ նորաձեւության տան համար, ինչպիսին է Gucci-ն, աններելի է այսպիսի արարքը` հոգեկան առողջությունն օգտագործել նորաձեւության դրսեւորման ձեւ»,- նշել է մոդելը:
Թեև մնան իրադարձությունները չեն ստիպել երկար սպասել ու ցուցադրությունից անմիջապես հետո Bloomberg-ը հայտնել է, որ հագուստի այդ հավաքածուն վաճառքի ենթակա չի լինելու, սակայն նմանատիպ հագուստ կրելը կարծես թե դառնում է նորաձև։
Երգչուհի Հռիփսիմե Հակովյանն հենց այսպիսի հագուստով լուսանկարներ է հրապարակել։
Զարմանալի է՝ երգչուհին ոգեշնչվե՞լ է այս հավաքածուից։