Ի գիտություն երիտասարդներին. յուրաքանչյուրը կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնել սեքսի պատճառով (18+)

  • May 12, 2020

Սեքսը հաճույք է, բայց յուրաքանչյուրը կարող է անգիտակցաբար մի շարք խնդիրների առաջ կանգնել հենց սեքսի պատճառով։ Այդպիսով, ինչո՞վ է վտանգավոր սեքսը։

Վեներական հիվանդություններ

Բժիշկները իզուր չէ, որ խորհուրդ են տալիս հեռու մնալ պատահական հարաբերություններից։ Իհարկե, եթե չեք մտածում Ձեր եւ զուգընկերոջ, ապագա երեխաների  առողջության մասին, ապա կարող եք վարվել այնպես, ինչպես կցանկանաք։ Սակայն նրանք, ովքեր մտածում են, որ «ինձ հետ այդպես չի պատահի», պետք է ասել, որ հավանականությունը 50/50 է։ Ի դեպ, պետք է նշել, որ վեներական մի շարք հիվանդությունների դեպքում նույնիսկ պահպանակը չի կարող Ձեզ օգնել։

 [arajin]

Վեներական հիվանդությունների ողջ «փունջը» ներկայացնելու կարիք չկա, բայց բավական է ասել, որ բացի ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի վիրուսներից, որոնց դեմ դեռեւս հստակ բուժում եւ դեղամիջոց չկա, կան շատ այլ հիվանդություններ, որոնցից ազատվելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Նույնիսկ գոնորեան այդքան հեշտությամբ եւ արագ (ըստ որոշ բժիշկների՝ 3 օրում) չի բուժվում։ Բացի այդ, գոյություն ունեն այնպիսի սնկային հիվանդություններ, որոնք հանդիպում են եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ. տղամարդկանց մոտ շատ հաճախ հիվանդությունը երկար ժամանակ մնում է գաղտնի շրջանում։  Դե պատկերացրեք, թե ինչպես «կուրախանա» Ձեր կինը, երբ իմանա, որ Ձեզ մոտ գաղտնի վարակ է, որը չգիտես, թե ումից է անցել։  

Վաղ սեռական կյանք

Վերջին ժամանակներում վաղ սեռական կյանքը նորմալ երեւույթ է դարձել։ Շատ հազվադեպ կարելի է հանդիպել 13-14 տարեկան երեխայի, ով դեռ կույս է։ Բանը նրանում է, որ դեռահասների օրգանիզմը մինչեւ 20-22 տարեկան դեռեւս ձեւավորման փուլում է եւ հենց այդ տարիքում է, որ կնոջ մոտ վերջնականորեն հասունանում են սեռական օրգանները (օրինակ, արգանդը)։ Իսկ հիմա պատկերացրեք, որ դեռահաս երեխան սեքսով զբաղվի ում հետ պատահի։ Արգանդի վզիկի էրոզիան «երաշխավորված է» եւ գաղտնիք չէ, որ այն ունի շատ դաժան հետեւանքներ։ Հետեւաբար, սիրելի դեռահասներ, խնայեք Ձեր օրգանիզմը. ամեն ինչ ճիշտ ժամանակին է պետք անել։ 

Ինչո՞վ է վտանգավոր անալ սեքսը։

Թվում է, որ անտեղի է, բայց անհրաժեշտ. հետանցքը սեռական ֆունկցիա չի կատարում։ Այն ստեղծված է լրիվ ուրիշ նպատակով։ Սակայն եթե Դուք շատ եք ուզում անալ սեքսով զբաղվել, ապա պետք է հաշվի առնել, որ այն կարող է մի շարք վնասվածքներ առաջացնել, իսկ հեշտոցային շփման ժամանակ հնարավոր է վարակներ ձեռք բերել։ Բացի այդ, կանոնավոր կերպով անալ սեքսով զբաղվելը թուլացնում է սեղմամկանը, ինչի արդյունքում կարող է կղանքի եւ գազերի անզսպություն առաջանալ։

Ինչո՞վ է վնասակար օրալ սեքսը։

Եթե Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց մինետի եւ կունիլինգուսի, ապա պետք է նաեւ տեղյակ լինեք դրանից բխող վտանգավոր հետեւանքների մասին։  Ամենակարեւոր պայմաններից մեկը այն է, որ պետք չէ օրալ սեքսով զբաղվել այն ժամանակ, երբ բերանի խոռոչում կամ սեռական օրգաններում կան վնասվածքներ կամ բորբոքային գործընթաց է տեղի ունենում։ Սա կարող  է ավելի լուրջ խնդիրներ եւ վնասվածքներ առաջացնել։ Մի փոքր սպասեք։

Իսկ եթե որոշել եք օրալ սեքսով զբաղվել նոր ծանոթ ինչ-որ մի անձնավորության հետ, ապա կարող եք ձեռք բերել հիվանդությունների մի մեծ «փունջ». այն նույն հիվանդությունները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Այս դեպքում հատուկ պահպանակներ օգտագործելն անիմաստ է, քանի որ մարդիկ ավելի շատ նախընտրում են հաճույքը, քան ապահովությունը։ Կարող են նաեւ առաջանալ մի շարք սնկային հիվանդություններ։ Ուրիշ վտանգներ չկան, բայց ամեն դեպքում խորհուրդ է տրվում օրալ սեքսով զբաղվել հուսալի եւ մշտական զուգընկերոջ հետ։ Պահպանեք Ձեր առողջությունը։

Մեկնաբանություն

Որոնում