Ի՞նչ անել բիկինիի հատվածի մազերի հետ․ խորհուրդ են տալիս գինեկոլոգները

  • Mar 07, 2020

Գինեկոլոգները խոհուրդ չեն տալիս ամբողջովին ազատվել ինտիմ գոտու մազերից:

Ինչու՝ ներկայացնում ենք ստորև․

1. Պաշտպանություն միկրոբներից

Ինտիմ մասի մազերը մաշկը պաշտպանում են տարբեր միկրոբներից: Կիպ ներքնազգեստը, կիպ հագուստը հաճախ բարենպաստ պայմաններ են ստեղծում դրանց արագ բազմացման համար բարձր խոնավության և անբավարար օդափոխության պատճառով:

2. Պաշտպանություն միկրովնասվածքներից

Ինտիմ հատվածի մաշկը շատ նուրբ և զգայուն է, ինչը ևս մեկ պատճառ է, որ այն այդքան ենթակա է տարբեր դյուրագրգռությունների: Մազահեռացումը, հատկապես ածելիով, միշտ կապված է միկրոկտրվածքների ռիսկի հետ: Մազերն ամբողջովին չհեռացնելու դեպքում կլուծվի նաև ներաճած մազերի խնդիրը, ինչի պատճառով մեծանում է տեղային բորբոքման ռիսկը:  [arajin]

3. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի նվազում

Ըստ մասնագետների՝ սա բացատրվում է ավելի ինտենսիվ շփումով զուգընկերոջ հետ կապի ժամանակ, ինչը կարող է մաշկի միկրովնասվածքներ առաջացնել: Իհարկե, այդ հատվածում մազերի առկայությունը դրանցից պաշտպանության 100% երաշխիք չէ:

4. Մաքրության զգացում

Մազերը կանխում են բակտերիաների հայտնվելը հեշտոցում: Սա նշանակում է, որ պահպանվում են նորմալ պայմաններ առողջ, տհաճ հոտեր չառաջացնող միկրոֆլորայի զարգացման համար:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

 

Մեկնաբանություն

Որոնում