Շատերն են հիանում քեզնով, Երևանս, բայց իմ սերը կհասկանան միայն նրանք, ովքեր կիսվում են հետդ ու խորհուրդ են հարցնում քեզնից, գրկում են քեզ ու քո գրկում մոռանում են ամեն վիշտ , գիտեն քո բոլոր հեքիաթային անկյուններն ու քո կախարդական ուժը, ում սրտում քո երաժշտությոնն է , ովքեր կարոտում են քեզ ու հանդիպելիս ցգում սրտի ուժգին զարկերը ։ Իմ ընկեր , իմ սեր , ծնունդդ շնորհավոր ։ Կենացդ միայն կարմիր գինով…. P.S. Գիտեմ, վերադարձս քեզ մոտ է միշտ, ես ու դու կիսել ենք սեր, թե վիշտ․․․ Մեկա քնած չես , քո մոտ մնամ ես, որ ինձ բուժես ու ես դառնամ ուժեղ ․․․
Գրել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ու անկեղծ սիրո խոստովանություն արել մայրաքաղաք Երևանին
[arajin]