Ինչո՞ւ Անժելա Սարգսյանը որոշեց հետևորդների մոտ լաց լինել նախկին ընկերուհու ամուսնալուծության մասին խոսելուց հետո (լուսանկարներ)

  • Nov 29, 2019

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը օրերս խախտեց լռությունն ու խոսեց ամուսնալուծության մասին։ Դերասանուհին սոցիալական ցանցում հրապարակված տեսագրությամբ հաստատեց, որ 10 ամսից ավելի է՝ ամուսնալուծված է եւ որ նախկին ամուսինը գտնվում է կալանավայրում։

 

  [arajin]

Համացանցում աղմուկ բարձրացրած թեմային անդրադարձել է դերասանուհի Անժելա Սարգսյանը։ Նա Facebook-յան գրառմամբ հայտնել է, որ Գայանեի համար շատ է ցավում եւ աղոթում է, որ Աստված օրհնի նրան։

«Հերիք ա, հերիք ա ինձ ուղարկեք նմանատիպ screenshot-եր եւ տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով եւ ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք եւ ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ եւ աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0-ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս…»,- գրել է դերասանուհին։

Տարօրինակ է, սակայն դրան անմիջապես հաջորդել է դերասանուհու ինստագրամյան գրառումը՝ թաց աչքերով։ 

 Դերասանուհին իր լաց լինելը ոչ մի կերպ չի բացատրել, միայն լուսանկարը մակագրել է՝ «Ինչ եք տեսնում իմ աչքերում»

Մեկնաբանություն

Որոնում