Ինչու՞ են կանայք սեքսի ժամանակ մտածում գնումների կամ ճաշ եփելու մասին

  • Mar 20, 2020

Կա՞ արդյոք երջանկություն ընտանեկան կյանքում, հնարավո՞ր է հաճույք ստանալ ամուսնու հետ ունեցած սեքսից… Գերմանուհիների մեծ մասն այս հարցերին բացասական պատասխան է տալիս: Ըստ գերմանուհիների` սրա գլխավոր պատճառն այն է, որ տղամարդիկ անկողնում ծայրահեղորեն զուրկ են երևակայությունից, դրա համար էլ կանանց մեծ մասը (հարցված կանանց մոտավորապես 2/3-ը) սեքսի ժամանակ մտածում է գնումների կամ խոհանոցային գործերի մասին. այս տվյալները հաստատել են Մյունխենի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունները:

[arajin]

Անցկացված հարցումների ընթացքում գիտնականները տարաբնույթ պատասխաններ են լսել: Գերմանուհիներից մեկն օրինակ ասել է, որ քանի դեռ իր ամուսինը ինքնակորույս հոգոցներ է հանում, ինքը նայում է առաստաղին և առաջիկա գնումների ցանկը կազմում: Մեկ ուրիշն էլ ավելացրել է, թե ամուսնու հետ սեքսի ընթացքում իրենից անկախ անընդհատ հիշում է իր անտանելի ղեկավարին, ինչն իր մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում: Մեկ այլ կին էլ ասել է, որ զայրանում է, քանի որ  ամուսինը ոչ մի կերպ չի կարողանում իրեն բավարարել: «Ես հազար անգամ ասել և ցույց եմ տվել, թե նա ինչ պետք  է անի, ինձ ինչ է դուր գալիս, բայց նա այդպես էլ ոչինչ չի անում»,- ասել է նա: Ananova.com-ի հաղորդմամբ, այնուամենայնիվ, Գերմանիայում ամեն ինչն այդքան էլ վատ չէ: Կան նաև բազմաթիվ կանայք, ովքեր բավարարված են իրենց ընտանեկան կյանքով: Հարցված գերմանուհիներից մեկն, օրինակ, ասել է, որ սեքսի ժամանակ մտածում է միայն այն մասին, թե ինչքան շատ է սիրում իր ամուսնուն ու «եթե մեռնել, ապա մեռնել նրա գրկում»:  

 

Մեկնաբանություն

Որոնում